ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ և ՓԱՍՏԸ

« Ստորությամբ չեն պաշտպանում հայրենիքը »: Գարեգին Նժդեհ

Մենք հայերս սիրում ենք մեր ողբերգությունների մեջ մեղադրել բոլորին, սակայն ոչ մեզ, մեղադրում ենք սորոսականներին, ռուսներին, ջհուդներին, հռոմեացիներին, եվրոպացիներին, անգամ թուրքերին, հիմա էլ սկսել ենք մեղադրել քրդերին, լեզգիներին, ավարներին, թալիշներին, քրդերին թաթերին։ Լա՜վ բա Անին էլ ջհուդները ծախեցի՞ն, Կարսը, Էրզրումը, Վանը, Շահումյանը Արծվաշենը հիմա էլ Շուշին, Քելբաջարը Հադրութը ու մնացածը։ Փաշինյանը պատահական չէ մեղադրում է բոլորին դավաճանության մեջ, բացի իրենից։ Այդ բազմահազարանոց ոստիկանները որոնք կատարում են մոլագար շիզոֆրենիկի հրամանը, դրանք ջհուդ են թե՞ թուրք․․․ ԱԱԾ-ն այն, որ մուկն ու կատու է խաղում, ռուսների պահանջով է գործու՞մ, թե՞ մեր տականքի։ Լավ Շուշին ու Քելբաջարի կորուստից հետո էլ չենք ցանկանում հասկանալ, թե որը՝ որից հետո է։ Ժամանակին մոլագար Վազգեն Սարգսյանն էր 1992-ին արդարանում Արծվաշենի ու Շահումյանի դավաճանությունը իրենից վանելու համար, անգամ հրաժարական բեմականացրեց, ռազմակոչով ներկայացավ, թե իրեն 500 մահապարտներ են հարկավոր, կործրած տարածքները՝ կորուստները վերականգնելու համար։ Սակայն ինչպես պարզվեց հետագայում այդ 500 չակերտավոր մահապարտներից միայն 45 տեղ հասավ, մնացածը տարբեր պատճառներով գտնելով փախան։ Մարտակերտի շրջան հասավ ընդամենի մի քանի տասնյակ մարդ, այն էլ առանց Վազգեն Սարգսյանի։ Վազգեն Սարգսյանը այդպես էլ չհայտնվեց ոչ առաջնագծում, ոչ ռազմաճակատում։ Չհաշված մի քանի րոպեով պարային նկարանանումներին մասնակցելու համար։ Նա վերադարձավ իր ՊՆ նախարարի պաշտոնին, երբ ոմանք մոռացել էին նրա դավաճանության մասին։ Ինչքանով Նիկոլ Փաշինյանն է գերագույն գլխավոր հրամանատար, երկու անգամ էլ ավելի Վազգեն Սարգսյանն էր սպարապետ։ Ահա հայոց պատմության մի աղետ, որի ականատեսը դարձանք բոլորս։ Մոլագար, շիզոֆրենիկ, դասալիքին երկիր ու բանակ վստահելու գինը այս է լինում։ Չեմ բացառում, որ ամիսներ անց մոռանանք այս զոհերի մեղավորներին էլ, երկիրը թալանածներին էլ, ժողովրդին էշի տեղ դնողներին էլ։ « Հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, այն որ հայը իր պատմությունից բնավ չի սովորում »: Գարեգին Նժդեհ

Գեհենի Առաքել 22․11․2020

Կիսվիր սոց․ ցանցերում
  •  
  • 4
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    4
    Поделились
  •  
    4
    Поделились
  •  
  •  
  • 4
  •  
  •  
  •  

Добавить комментарий