ՄԵՂԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԹՈՒՐՔԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԻԴԻՈՏԻԶՄԸ

« Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն »: Գարեգին Նժդեհ

Համացանցում հիմա տարածված են բարձրաստիճան սպաների հարցազրույցներ ու մեկնաբանություններ, որոնք բոլորը չգիտես ինչու միաբերան հայտարարում են, որ այս պատերազմում բազմաթիվ սխալներ են եղել և այդ սխալներից պետք է դասեր քաղել հետագայի համար։ Պատկերացնու՞մ եք ովքեր են խոսում դասեր քաղելուց, ովքեր են խոսում կորուստներից ու դավաճանություններից, արդարանում են մեղքը բարդելով ադրբեջանաթուրքաահաբեկչական ուժերի վրա: Սա էլ Նիկոլի հերթական

հորինած նոր բառն է. մարսեցինք գլխավոր պացիենտի էշությունները, հիմա էլ ադրբեջանաթուրքաահաբեկչական հերթական իդիոտիզմը։ Մեր ուսադիրներով ավանակները ու ռազմական փորձագետ կոչվածները ամեն ինչ անում են, որպեսզի իրենց վրայից հեռացնեն պատասխանատվությունը` թուրքական ԱԹՍ-ների ու Իսրաելական հարվածային թռչող սարքերի վրա են բարդում իրենց հանցանքները։ Պատերազմող երկրում գեներալը կամ պաշտոնյան ի՞նչ իրավունք ունի թույլ տալու իրեն շքեղություն, չհաշված սուտ լոզունգները, թե «մեր բանակը տարածաշրջանի հզոր բանակն է», թե «մենք Սմերչ ու Իսկանդեր ունենք», չհաշված անիմաստ ռազմական շքերթները ու դատարկաբանությունը, անվախ սպարապետիկի ու գեներալական ոհմակի հերոսությունների մասին պատմող ֆիլմերը ու գրքերը։ Հիշո՞ւմ եք, բազմիցս հիշատակել եմ Ջորջ Օրուլի 1984 գիրքը, որտեղ բռնակալությունը հենվում է ստի, վախի ու ահաբեկչության վրա` ահա փաստացի ինչ տեսնում ենք մեզ մոտ 30 տարիների ընթացքում։ Այնպես որ հիմա չփորձեք արդարանալ, թե սխալները ցավոտ են և կորուստները անխուսափելի է եղել։ Այս պատերազմի ընթացքում բազմիցս խոսել եմ իմ ազատամարտիկ ու արհեստավարժ ընկերների հետ, որոնք ոչ միայն ռազմական գործի հմուտ գիտակներ են, այլև պետության կառուցման հմուտ մասնագետներ։ Ցավոք սրտի մեր երկրում այդպիսի մարդիկ միշտ լուսանցքից այն կողմ են եղել ու դեռ մնում են։ Բավական է արդարանալ, հայը երբեք իր պատմությունից դասեր չի քաղել, չի քաղելու և նպատակ էլ չունի դասեր քաղել։ Այս պատերազմը անխուսափելի էր. բոլոր իմ ընկերները, այդ

թվում և ես ասում էինք ու բարձրաձայնում, ավաղ լսող չկար։ Իսկ արդյոք սրանից հետո լսելո՞ւ են. ասեմ, որ նորից ո՛չ: Քաղաքական հարթակներում նախկին ու ներկա մարմնավաճառների գնդերն են, որոնք երեսուն տարի կիսաբաց լուսամուտներով ապականեցին ոչ միայն երկիրը, բանակը, այլև պատմությունը ու իսկական հերոսներին։ Այն ինչ կարելի էր անել` մենք չարեցինք, պարտվողական դիրք բռնելով այս երեսուն տարիների ընթացքում. կեղծ հայրենասիրություն, կեղծ հումանիզմ, կեղծ բանակ ու կեղծ պաշտպանություն։ Պետություն, երկիր ու բանակ կառուցում են կամքով հզոր մարդիկ, գաղափարներով հարուստ անհատները, կազմկերպչական ու երկաթե կամք ունեցող առաջնորդը։ Այս հատկություններով անհատներին նույնիսկ

հալածեցին ու հետապնդեցին, ոչնչացրեցին ու արդյունքը եղավ այս խայտառակ կապիտուլացիան: Սա դեռ մեր ողբերգությունների սկիզբն է։ Պատկերացնո՞ւմ եք` մեր ապաշնորհները փորձում են արդարանալ, որ այլ ընտրանքը ավելի վատ էր լինելու, քան ընտրված խայտառակությունը։ Նրանք երեսուն տարի արել են վատը ու մատուցել, որ դրանից վատ վիճակները անխուսափելի են։ Պատահական չէր այսօր գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյան արդարանում է, որ « Փաշինյանի այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների»:Իսկ մենք հոտի նման կրկնել ենք նույն իդիոտիզմը, որ «ավելի լավ է այսօրվա մահը, քան թե վաղվա անշիրիմ գերեզմանը»։ Մենք միշտ ընտրություն ենք արել վատի ու վատագույնի միջև, ընտրություն ենք արել չարիքի ու ցեղասպանության միջև։ Հիմա տեսնո՞ւմ եք` միաբերան ինչպես են թքել միմյանց բերան, թե եթե չստորագրվեր Նիկոլի դավաճանական փաստաթուղթը, ապա ավելի մեծ աղետ ու զոհեր էին լինելու։ Միշտ բոլոր դարերում էլ այդպես են արել, ծախել են ամրոցներն ու բերդերը, հետո էլ արդարացել են, թե պարտադրված են արել, որովհետև ավելի մեծ աղետ էր լինելու։ Ինչ վերաբերում է այս պատերազմին, ասեմ, որ մեր մեղքով էր այս պատերազմը, այս կորուստները և հետագայում իրար հաջորդող արհավիրքները։ Ինչպես ասացի, սա դեռ մեր աղետների սկիզբն է։ Երկար է գրածս ստացվում, բայց պետք է գրեմ, այլապես անիմաստ կստացվեր քննադատել ու չասել, թե որտեղից է սկսվել դավաճանությունը։ Ասեմ, որ ռազմական փորձագետի կարծիքը միանշանակ կիսում եմ, քանի որ ինքս ավարտել եմ ռազմական ակադեմիան և լավ տեղյակ եմ, թե ինչպես կարելի էր կանխել մարդկային ու տարածքային կորուստները: Արցախի այն հարավային հատվածը՝ Արաքսի հովիտը, դարձավ պլացդարմ թշնամու համար: Մեր բարձրաստիճան հրամանատարությունը թերացավ այն պաշտպանել ոչ միայն ռազմական, զենքի առումով, այլ ինժեներական կառույցների, որոնք առհասարակ կարգելակեին թշնամու ռազմական տեխնիկայի առաջխաղացումը։ Դրանց համար կան համապատասխան ինժեներական կառույցներ, ինժեներական հնարքներ՝ ծուղակներ, թունելների ցանց, արհեստական ճահիճներ կամ այլն։ Արաքսի ամբողջ հովիտը եղել է անպիտան տարածք, որը անգամ չի մշակվել, չնայած որ դրանք ժամանակին եղել են Ադրբեջանի բերրի հողերի հատվածը։ Մենք այդ տարածքների վրա չկառուցեցինք ոչինչ: Կարելի էր անգամ այդ տարածքները պայմանագրով հանձնել Գյումրիի ռազմական բազային կամ սահմանապահ զորքերին որպես պալիգոն, նամանավանդ, որ սա սահմանակից էր Իրանին. գոնե ռուսական բանակը այդ հարցում կարող էր օգտակար լինել։

Պատկերացնո՞ւմ եք, Արցախի ամբողջ սահմանագծի երկյանքը միայն օգտագործված անվադողերով ենք պաշտպանել 30 տարի, երբ Արցախից Ադրբեջան հոսող գետերի հունը կարելի էր խողովակաշարով ուղղել սահմանագծի ողջ երկյանքով, ստեղծել անանցանելի անտառներ, ճահիճներ ու զրահատեխնիկայի ու հետևակի համար անանցանելի տեղամասեր։ Չհաշված ականապատումները, լանդշաֆտային տեղանքը, քողարկված ռազմական տեխնիկան, բունկերների գոյությունը ոչ միայն սահմանագծին, այլև Շուշիի ու Ստեփանակերտի մատույցներում։ Հիշու՞մ եք Հայրենական պատերազմի ժամանակ Մոսկվայի և Լենինգրադի խաղաղ բնակիչները խրամատներ էին փորում ֆաշիստների զրահատեխնիկան ու կենդանի ուժը կանգնեցնելու համար` մեր ժողովուրդը դա չարեց: Չի կարելի պատճառաբանել, թե օդը անպաշտպան է եղել` ԱԹՍ-ները տեսել են մեր ամեն մի շարժը, այո: Այդ դեպքում այդ ԱԱԾ կոչվածը, հակահետախուզությունը, հետախուզությունը որտե՞ղ էին պատերազմից առաջ և ինչո՞վ էին զբաղված, չհաշված դիվերսիոն ջոկատները, որոնք նախօրոք մինչ պատերազմի սկիզբը պետք է պայթեցնեին թշնամու կամուրջները, երկաթգիծը, նրա ռազմական ու քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում նաև Մինգեչաուրի ջրամբարը, ոչ թե հռթիռային հարվածով, այլ դիվերսիոն խմբերով։ Թշնամու զորքերը մինչ մարտադաշտ հասնելը պետք է ոչնչացված լինեին թիկունքում, դա չարվեց անգամ պատերազմի շիկացած ժամանակ։ Ո՛չ մի դիվերսիա, ո՛չ մի կորուստ թշնամու ռազմական ուժին։ Շատ ենք խոսում ադրբեջանում ապրող ազգությունների մասին. արդյո՞ք կոնկրետ քայլեր արվել են այդ ժողովուրդների

հետ լավացնելու գոնե մշակութային ու ազգային կապը: Ո՛չ, ոչինչ էլ չի արվել։ Արցախի հյուսիսային ճակատում նորից հույսները դրել էին հայ զինվորի վրա, մինչդեռ ամբողջ արցախի անտառները պետք է լինեին թակարդներ ու ծուղակներ, թունելներ։ Թունելային պատերազմը Վիետնամում և Աֆղանստանում լավ օրինակ էր, պետք է ականապատված լիներ ամեն մի տան դուռ ու լուսամուտ, անգամ հավաբները և գոմերը։ Հարցը վերաբերվում է Շուշիին. բավական էր բետոնե մի քանի ամրություն և Շուշին կլիներ անառիկ մի բունկեր, անգամ թռչող ԱԹՍ-ների համար կլիներ անխոցելի։ Այն, որ ապաշնորհ ղեկավարներ ենք ունեցել, դա փաստ է: Օդից դիտարկվող սարքերի համար կան հազարավոր խաբուսիկ սարքեր, որոնք կարող են թշնամու ԱԹՍ-ների հարվածները իրենց վրա վերցնել, այդպիսով զերծ պահել մեր հետևակին ու տեխնիկային հարվածներից։ Ինչպես տեսանք Ադրբեջանի ԱԹՍ-ները առանց դժվարությամբ գտնում էին իրենց թիրախները, քողարկված բունկերների բացակայությունից էր, բունկերներ զրահատեխնիկայի, հրետանու և կենդանի ուժի համար։ Արցախը պետք է դառնար անանցանելի մի ամրոց ու պարիսպ, սակայն դա չարվեց, փոխարենը հյուրանոցներ, ռեստորաններ, եկեղեցիներ ու կեղծ լոզունգներ։ Բանակը անգամ չուներ տեխնիկական միջոցներ, տրակտորներ ու էքսկավատորներ, որոնք արագ կարող էին խրամատներ փորել զինվորի փոխարեն։ Հիմա մեղադրել թուրքերին ու աշխարհի մյուս երկրներին, թե մեզ չօգնեցին, որ թողեցին մեզ կոտորեն, բայց եթե մենք մեզ ենք կոտորում, ո՞վ է մեղավոր։ Եթե մենք անզոր ենք մեր գլխին աղետ բերած մոլագարին պատժել, էլ ի՞նչ ենք ուզում մյուս ազգերից, երբ մենք չենք կարողանում գնահատական տալ ու կողմորոշվել, էլ ինչ ենք ուզում ռուսից, ի՞նչ ենք ուզում ֆրանսիացուց, անգամ թուրքից։ Վախկոտին ու անզորին ո՞վ է դաշնակից լինում, ո՞վ է նրան պաշտպանում, եթե ինքը ընդունակ չէ իրեն պաշտպանել։ Այսքան զոհը անգամ մեզ չսովորեցրեց իմաստուն լինել, այսքան նահատակված տղաների արյունը մատաղ անողին այսօր լսում ենք: Նա վաղուց պետք է մաշկահան եղած լիներ ժողովրդի կողմից, մինչդեռ նա է այսօր մատ թափ լալիս ու սպառնում։ Հիմա արժե՞ մեղադրել թուրքերին վանդալիզմի մեջ, երբ այդ վանդալիզմի թեթև ձեռքով այդ կոթողները հանձնվեցին նրանց: Չե՞ք հասկանում, ոչ միայն Ալիևն է ծաղրում Փաշինյանին, այլ ողջ ազգերը հայությանը, հայ ժողովրդին, որ անզոր են իրենց սեփական արյունարբու մոլագարին լռեցնել։ Արդյոք սա չէ՞ հայ ժողովրդի բարոյական ու ֆիզիկական վախճանի սկիզբը: Մեկնարկը տրված է, կարող ենք հպարտանալ։ Ելքեր ու միջոցներ ենք փնտրում այս իրավիճակից դուրս գալու, սակայն այդ ճանապարհը կա, կա անգամ առաջնորդողն ու հաղթանակներ բերողը, սակայն մենք երբեք չենք նկատում նրանց, նրանք նույնիսկ չեն էլ կարողանում միանալ, որովհետև անահատականություններ են ու շատ մեծ անահատականություններ: Իսկ ո՞վ կարող է նրանց հավաքել մեկ դրոշի տակ, մեկ գաղափարի ու մեկ նպատակի համար` դա դժվար հարց է, քանի որ ժողովուրդը այդպիսի մարդկանց հազար անգամ է ոտքի տակ տվել, հազար անգամ է խաչել ու խարանել։ Ասում եմ` հրաշք կլինի, եթե նրանք հավաքվեն, սակայն ինչպես հասկանում եմ, նրանք դեռ ցանկություն էլ չունեն, քանի որ մենք տգետ ենք, մենք չենք ընդունում ճշմարտությունը, մենք չենք ընդունում իմաստությունն ու իմաստուններին։

« Ճշմարտությունից երես դարձնելու երրորդ պատճառը` դա իրենց դասալքությունն արդարացնելու հանցավոր միտումն է: Հեռատես պիտի համարվեին, եթե կարողանային լռել: Չկարողացան և մատնեցին իրենց : Իմաստությունը չէր, որ նրանց հեռու էր պահել ազատագրական պայքարից, այլ` փոքրոգությունը: Հին ծանոթ դասալիքներն են դրանք, որ միշտ էլ փորձել են փիլիսոփայել ու արդարացնել իրենց փախուստը ազգային պարտականություններից։ Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն »: Գարեգին Նժդեհ

Գեհենի Առաքել 17․11․2020

Կիսվիր սոց․ ցանցերում
  •  
  • 3
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    3
    Поделились
  •  
    3
    Поделились
  •  
  •  
  • 3
  •  
  •  
  •  

Добавить комментарий