ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ

« Պատերազմն ավարտելու ամենաարագ միջոցը պարտությունն է »:

Ջորջ Օրուել.

Ծիծաղելի է լսել ,թե ինչպես են անգրագետ համեմատություններ անում, իբր նմանատիպ խայտառակ կապիտուլացիայից հետո կարելի կլինի երկիր կամ պետություն ունենալ. որպես հոգեբան կարող եմ վստահեցնել, որ Ո՛Չ, հայերիս դեպքում , սա հայի վերջին հնարավորությունն էր այս արևի տակ կերտելու սեփական պատմությունը։ Իմ Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը գրում է. « Գերմանացիները 25 տարվա մեջ 2 անգամ ջախջախիչ, կործանարար պարտություն կրեցին, հետո հրաժարվեի՞ն, որ գերմանացի են։ Կամ հենց նույն թուրքերի հարյուր տարի առաջվա պարտությունը։ Ուղղակի պետք է ընդունենք, որ թույլ ենք եղել, գերագնահատել ենք մեզ ու թերագնահատել թշնամուն, բանակի ղեկավարությունը հիմնականում եղել է ապիկար»։ Ես էլ ավելացնեմ Ճապոնիան, որը երկրորդ համաշխարհայինի պարտությունից՝ կապիտուլացիայից հետո, դարձավ աշխարհի ամենազարգացած պետությունը։ Մենք հայերս երբեք չենք կարող համեմատվել ո՛չ գերմանացիների, ո՛չ ճապոնացիների, ո՛չ էլ առավել ևս թուրքերի հետ։ Շատ եմ գրել հայերի հոգեբանությունից , բայց կաշխատեմ չկրկնվեմ։ Երբ մի ժողովուրդ քանդում է երկիրը հիմնահատակ ու կամովին արդարացնում այդ հանցանքը, ապա այդ ժողովուրդը բարբարոս է (նկատի ունեմ Խորհրդային Հայաստանը): Երբ մի ժողովուրդ շարունակում է պաշտել մոլագար շիզոֆրենիկներին, նա երբեք չի կարող երկիր կառուցել , կառուցածն էլ դժոխք է լինելու։ Եվ հավատացե՛ք, Նիկոլը միակ մոլագարը չէ, շատերը հիշում են Վազգենին ու նրա դավաճանությունները։ Մենք տարբերվում ենք մնացած ազգերից, որովհետև չգիտենք արժեքների գինը, չգիտենք ո՛չ մշակույթի, ո՛չ մշակութային կոթողների, ո՛չ մարդու և ո՛չ էլ բարոյականության գինը։ Մենք անգամ չգիտենք հողի ու նահատակ հերոսների գինը ։ Փոխարենը գիտենք ոճրագործների, թալանչիների, կիսաբաց լուսամուտների գինը։ Գիտենք փնթիներին առաքյալացնելու գինը, գիտենք ուրիշին քծնելու, սողալու և դավաճանելու ձևերը։ Երեսուն արծաթը մեր հայերի հոգու մեջ նստած է։ Դեռ Հուդան երեսուն արծաթի մասին չէր էլ լսել, հայերն իրենց հոգին ծախում էին այդ գնով։ Դրա համար ծովից ծով Հայաստանից այս մի բուռը մնաց. սա էլ կորցնելու ճանապարհին ենք։ Չէ՛, հայի համար ճոխություն է սեփական երկիր ունենալը։ Մենք պետք է պոչամբարների ու հանքերի խոռոչներում ապրենք, որովհետև դա է մեր տեղը։ Մեր մեղքը այն է, որ հայ ենք ծնվել։ Գարեգին Նժդեհը շատ իմաստուն խոսքեր ուներ այդ մասին ասված, սակայն մենք այդպես էլ ականջալուր չեղանք։ Պատմության դառը փորձերից երբևիցե չկարողացանք դասեր քաղենք ու դրա համար էլ միշտ ցեղասպանվում ենք ու կոտորվում։ Մենք ուզում ենք համեմատվել կապիտուլացիա ստորագրած Գերմանիայի հետ. երբեք չենք կարող նրանց պես լինենք, քանի որ կիսաբաց լուսամուտներ սիրող ազգի տեղը միայն քաղաքային կոյուղին է։ Գերմանացիները հասկացան իրենց սխալը, հասկացան , որ իրենց երկրի ամենամեծ թշնամին, իրենց տականքն է՝ Հիտլերը, իսկ մենք մեր տականքներին ազգային հերոս դարձրինք, ազգային դավաճանին՝ ազգային փրկիչ։ Կարդացե՛ք «Հայերի հոգեբանական ախտորոշումը» աշխատությունը, գուցե մի բան հասկանալի լինի։ Հիմա Նիկոլի ԽԱՅՏԱՌԱԿ կապիտուլացիայի մասին։ Եթե մեկը կարծում է, թե արցախցին նորից Արցախ կվերադառնա, ապա չարաչար սխալվում է. նրանք անգամ ռուսների երաշխավորած անվտանգության դեպքում չեն վերադառնա։ Այս դեպքում Արցախը դառնալու է ռուսական ռազմաբազա, հնարավոր է անգամ ռազմական փորձադաշտ։ Իսկ թուրքերի ներկայությունը դա ռուսների կարևոր խաղաքարտն է. հարկ եղած դեպքում նրանք ամեն անգամ հիշեցնելու են հայերին իրենց կարգավիճակի մասին՝ դա զսպաշապիկ է լինելու հայերի համար։ Ղարաբաղցին հիմա էլ արցախցի չէ, ու նրանք նախընտրելեւ են Սիբիրի, Յակուտիայի տափաստանները, քան թուրքի ԱԹՍ-ների տակ իրենց գոյը։ Հայաստանը նույնպես դառնում է ռուսական զսպաշապիկի տերը՝ ամեն անգամ թուրքին մատնացույց անելով նրա բերանը փակելու են։ Հավատացե՛ք, մեր հայրենակիցներից շատերը անվերադարձ հեռանալու են, քանի որ տեսան քաջ հայորդիների էշ նահատակությունը։ Թող ներեն ինձ այս խոսքերըս, իմ համար արժեքավոր է ամեն հերոսի կյանք, բայց ասեք խնդրեմ՝ արդյոք գնահատվե՞ց նրանց անձնազոհությունը։ Փաշինյանի համար ավելի արժեքավոր էր այն օծանելիքն ու ժամացույցը, քան հայ զինվորի ու հայ կամավորի կյանքը։ Ու, հավատացե՛ք, միայն Փաշինյանը չի, նրա զոմբիների բանակը, որ արդարացնում է վերջինիս, հավատում ու պաշտում է նրան։ Արդյոք արժե՞ նմանների հետ մի արևի տակ ապրել, ամեն օր լսել այդ մոլագարի ստերն ու ճղճղան ձայնը։ Նրանք ժողովրդին դրեցին էշի տեղ, մեր նահատակներին էլ՝ էշ նահատակի տեղ։ Մի՞թե այդպես չէ, քանի՞ մայր ու ընտանիք որդեկորույս դարձավ ու անպատիժ մնացին նրանց մարտադաշտ ուղարկողները, թիկունքից խփողները, դավաճանողները: Անգամ մտավոր կույրը ցնցվում է այս ամենը տեսնելուց ու լսելուց, բայց մենք՝ հայերս, ավելի վատն ենք, քան այդ մտավոր կույրերը։ Հավատացե՛ք, արդեն ցանկություն էլ չկա բացատրել, գրել կամ խոսել։ Զզվելի ազգ ենք դարձել, որ անգամ այս լույսի պես ճառագող երիտասարդների արժեքը չիմացանք, չիմացանք մեր մշակութային կոթողների գինը, որոնք շուտով թուրք վանդալների ձեռքով դառնալու են գետնին հավասար, չիմացանք մեր պապական գերեզմանների, մեր հայրենիքի գինը, չիմացանք հայրենասիրության, անձնազոհության գինը, չիմացանք հայրենիքի ու մարդու գինը։ «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, մեռնում հայրենասիրության պակասի պատճառով…» Գարեգին Նժդեհ

Գեհենի Առաքել 12․11․2020

Կիսվիր սոց․ ցանցերում
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Добавить комментарий