ՄԵՌԵԼԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ

« Կան մեռելներ, որոնց անգամ մը ևս պիտի մեռցնել…»։

Սիամանթոն

Իմ բարեկամներից շատերը ինձ ճանաչում են և գիտեն, որ ինքս կեղծավոր մարդ չեմ, ու չեմ սիրում քծնանք ու շողոքորթություն։ Ավանդապաշտությունը նույնպես չեմ ընդունում, եթե այն պարտադրված ապուշություն է։ Իմ ընթերցասեր բարեկամներից շատերը հիշում են իմ մի քանի ակնարկները մեռելների մասին։ Այն, որ ես բազմիցս գրել եմ այդ արատավոր խոսքի մասին, որը բոլոր դարերում ու ժամանակներում դարձավ չարիքի աղբյուր։ Նկատի ունենալով այն խոսքը, որը օգտագործել են միշտ ամեն պատահած առիթով, թե « Մեռելների ետևից միայն ասում են լավը, կամ ոչինչ »։ Այնուամենայնիվ իմ ապուպապը՝ վիպասան Րաֆֆին ու շատ իմաստուններ այս մտքի կողմնակիցը չէին ու լավ հասկանում էին, որ այդ խոսքերը ավելի վտանգավոր են, քան թշնամու բանակները։ Րաֆֆին գիտեր, որ մեռելներ կան, որոնք մահից հետո դառնում են կուռք, դա մեռելապաշտության կանոնի համաձայն։ « Մեռելներ կան, որոնց պետք է սպանել »։ Սակայն մեկ այլ մեծություն՝ Սիամանթոն կասեր․ « Կան մեռելներ, որոնց անգամ մը ևս պիտի մեռցնել…»։ Նախ միտքս շարունակելը մի անեկդոտ հիշեցի, որը կարծում եմ մի քիչ ցենզուրայից դուրս է, բայց տեղին է։

Մի պատգամավոր կանչում է իր որդուն ու պատվիրում, որ իր մահից հետո որդին գա ու իր գերեզմանի վրա հոգա իր կարիքները։

Որդին հարցնում է ինչու՞, հայրը պատասխանում է գոնե մարդիկ այդ կեղտոտողի հորը օրհնանք ու օղորմի կտան։

Հիմա բուն թեմային, համացանցում տարածված է ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի ու իր որդու լուսանկարները, նախօրոք ցավակցում եմ Ռուստամ Գասպարյանի հարազատներին ու բարեկամներին նրա որդու մահվան կապակցությամբ։Ափսոս էր՝ երիտասարդ․ ․․․ Դե ինչ արած ճակատագիրը դաժան է, իսկ ավելի դաժան է ճշմարտությունը։ Շատերը գովազդում են, թե տեսեք ԲՀԿ ական նախկին պատգամավոր ՀՀՇ-ի առյուծասիրտ Ռուստամ Գասպարյանը իր որդու հետ մեկնել է առաջնագիծ։ Լավ է արել գնացել է, ժամանակին էլ գեներալ Մանվել Գրիգորյանն էր իր քաղաքապետ որդու հետ գնացել առաջնագիծ, հետո ինչ եղավ․․․ Գնացին լուսանկարվեցին, ձեռի հետ էլ քաղաքապետ որդին մի խփված տանկ խփեց, հերոսացավ ու ետ եկավ, ցավոք սրտի հետո մամուլում « չար լեզուները » ասացին, որ այդ տանկը մեր զինվորներն էին խփել, ոչ թե Կարեն Գրիգորյանը, բայց էականը դա չէ, կարևորը, որ բոլորը իմացան, որ Կարեն Գրիգորյանը հոր հետ գնացել է առաջնագիծ կատարելու իր « հայրենասիրական» պարտքը ։ Շատերը հիշում են Պավել Մանուկյանին ու իր որդուն՝ Արամ Մանուկյանին, ՊՊԾ-ում ու սահմանագծում հայր ու որդի եղել են ոչ առաջին անգամ, այն որ Արամը ծառայել է հայկական բանակում դրա մասին ոչ մի գովազդ, ինչու՞ ոչինչ չեն ասում այդ մասին, որովհետև Պավել Մանուկյանը իսկական ազատամարտիկ է ի տարբերություն նշվածս հովազների ու առյուծների։ Նա Արցախյան պատերազմում կռվել է, ազնիվ է, հայրենասեր ու եղել է միշտ իշխանությունների կոկորդին մնացած ոսկոր։ Առհասարակ շատերը տեղյակ չեն, թե ովքեր են ազատամարտիկները, քանի որ նրանց կերպարը Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով դարձավ անտանելի։ Ինչպես կասեր նա․ « Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում »։ Բանականություն ունեցող մարդը պետք է կարողանա ճիշտ հետևություններ անել, թե ովքեր են եղել այսպես ասած Վազգեն « սպարապետի » մարտական ընկերները, կամ նրա մտերիմներն ու բարեկամները։ Սկսենք նրա բարեկամներից ու շրջապատից մի քանիսին նշել, Հովիկ Աբրահամյան, Դավիթ Զադոյան, Գագիկ Ջհանգիրյան, արտաշատցի քրեական հեղինակություն կծան միշիկ՝ Միշա Խուդավերդյան ու մի շարք թալանչի հանցագործներ, որոնք նրա միջոցով դարձել են նախարարներ, պատգամավորներ ու նախագահներ։ Հիմա նրա այդպես կոչված մարտական ընկերները, սկսենք Ռուստամ Գասպարյանից, Ծաղիկ Ռուբո՝ Ռուբեն Գևորգյան, Սեյրան Սարոյան, Աշոտ Աղաբաբյան, Մանվել Գրիգորյան, Սասուն Միքայելյան, Գագիկ Ծառուկյան, Առաքել Մովսեսյան, Լևոն Երանոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Կարելի է գումարել նաև 90-ականերին ռուսաստանից եկած այսպես կոչված Սովետական բանակի խոտանը, որոնց Վազգենը նորից դարձրեց գեներալներ՝ Յուրի Խաչատուրով, Հարություն Միքայելյան, Վաղարշակ Հարությունյան, Աշոտ Պետրոսյան, Սեյրան Օհանյան։ Չթվարկեմ մնացածին, որոնք երեսուն տարի թալանեցին հայկական բանակը ու խոշտանգեցին ազատամարտիկներին ու զինվորներին։ Չհաշված, որ նրանցից մի քանիսը փախուստի մեջ են ու այլ երկրի գործակալ կամ լրտես։ Այսքանը համառոտ։ Հիմա օղորմի տանք Ռուստամ Գասպարյանի որդուն, քանի որ երիտասարդ էր․․․ Ինչքան գիտեմ այդ երիտասարդը անգամ բանակում չէր ծառայել։ Իրենց գյուղում՝ Ջանֆիդայում բոլորը խոսում են, որ Ռուստամ Գասպարյանի որդին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է անմիզապահության համար։ Առհասարակ դա նորմալ է, որովհետև այս թվարկածս մարդկանց որդիները բոլորը հիվանդ են, կամ տարեկետումի մեջ են։ Հիշու՞մ եք Սեյրան Սարոյանի որդու սրտի արատը կամ Սեյրան Օհանյանի ասած տարեկետումների մասին հարցազրույցները։ Այնպես, որ Ռուստամ Գասպարյանը պետք է որ չառանձնանար մյուսներից։ Հիմա գնացեք Ջանֆիդա ու հարցրեք թե ո՞վ է եղել Ռուստամ Գասպարյանը մինչև հեղափոխությունը և հետո, կարծում եմ շատերը ամոթից կամ համեստությունից կփորձեն լռել, սակայն կան տեսագրություններ, որոնք կարող են համոզել իմ ասածները։ Հիմա ԲՀԿ- կուսակցության մասին ու նրան հարող արբանյակների մասին՝ Ծաղիկ Ռուբո ու Ազատամարտիկների դաշինքի մասին, կարծում եմ բոլորը հիշում են Ծաղիկ Ռուբոյի կողմից Դավիթաշենի զավթված հեկտարները ու նրա աղջկա բիզնեսների պատմությունը։ Ի՞նչ եք կարծում, ազնիվ ազատամարտիկը կարո՞ղ է այդպիսի շքեղություն թույլ տալ ինչպես Ծաղիկ Ռուբոն կամ մնացած թվարկածս Գիշատիչները։ Տեսեք հիմա Պավել Մանուկյանի, Արաբոյի Մանվելի (Մանվելի Եղիազարյանի), Կոռնիձորի Արոյի ( Արա Խուդավերդյանի ), Վոլոդիա Ավետիսյանի, Վահան Բադասյանի ու մյուս ազատամարտիկների ունեցած գույքը ու նրանց ապրելակերպը։ Հիմա համեմատեք նրանց Վազգեն Սարգսյանի մտերիմների եղբայրների ու ընկերների հետ, կտեսնեք, որ անհամեմատելի է, տեսեք նրանց մեդալներն ու փառքը, ամեն օր Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արամ Սարգսյանն է հարցազրույցներ տալիս, հայրենասիրությունից ու անձնազոհությունից խոսում, խորհուրդներ է տալիս, չհաշված մյուս մարդասպան եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, որը ՊՆ-ի նախարարի խորհրդականն է։ Մեր երկիրը շատ նման է ծուռ հայելիների թագավորությանը, այստեղ ամեն ինչ թարս է, խիյարի աճելուց մինչև մեռելը։ Այս երկրում է, որ ոճրագործը հերոս է, հանցագործը բարերար, իսկ մեռելն էլ սրբացված նահատակ։ Ռուստամ Գասպարյանի մեդալներին նայելիս հիշում եմ այն ատամնաշարից զուրկ ազատամարտիկներին, որոնք Սերժ Սարգսյանի ասելով նվնվում էին հրապարակներում։ Ռուստամ Գասպարյանը որպես պատգամավոր ու որպես Սերժ Սարգսյանի ու Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր արդարացնում էր 800 հեկտարի կորուստը, չէր տեսել Մանվելի ու իր կուսակցական եղբոր՝ Գագիկ Ծառուկյանի թալանը, անգամ չէր նկատել իր ու իր ընկերների թալանը, որոնք երկիրը հասցրեցին այս վիճակի, չէր նկատում իրենց գյուղացիների դժգոհությունը, անեծքն ու նզովքը։ Ռուստամ Գասպարյանը այսքան տարիներ ԱԺ պատգամավոր լինելով մասնակցել է հակահայկական քաղաքական որոշումներին, նա կողմ է քվեարկել լուռ անտարբեր մեղսակից է եղել եթե ոչ հանցագործ։ Չնայած դա ավելի մեծ հանցանք է երկրի ու ժողովրդի հանդեպ, անգամ նա ՀՀ հակաօդային պաշտանության ծախելու ժամանակ նա ոչինչ չարեց, ինչպես ասում են « Փոս փորողը ինքն է ընկնում իր փորած փոսը »։ Գիտեք հարցը այն է, որ Հայաստանում վատ է, որ մեռնում են այդպիսի մարդիկ, որովհետև չի բացառվում, որ նա հերոսանալու է ու կուռք դառնա, ու եկող սերունդներին մատուցելու ենք հերթական կեղծիքը, հերթական հանցագործին։ Գիտեմ շատ ցավն է իրականությունը, բայց դե մեկը պետք է ասի այդ ամենը, անկախ ժամանակից ու պայմաններից։ Այլապես մենք իսկական ու անձնազոհ տղաներին չենք հարգում, չենք գնահատում նրանց անձնազոհությունը, որովհետև մեկ հարթության վրա դնել նրանց դա անբարոյականություն է։ Շահագործաղին ու շահագործվողին չի կարելի իրար նմանացնել․․․ Առաջնագծում նորից անապահով ընտանիքների զավակներն են, ինչպես եղել է Արցախյան պատերազմում, Ապրիլյան պատերազմի ժամանակ այնպես էլ հիմա։

Խնդրում եմ չմեկնաբանել։

Օղորմի տանք մեր զոհված հայորդիներին։ Փառք ու պատիվ մեր զինվորներին ու կամավորներին։ Թող ննջեն խաղաղությամբ հայրենի հողը իրենց ամուր է գրկելու, որովհետև նրանք գիտեին հողի գինը։

Գեհենի Առաքել 21․10․2020

Կիսվիր սոց․ ցանցերում
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

2 thoughts on “ՄԵՌԵԼԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ”

  1. « Չկա՛, ճշմարտություն չկա՛ մեր կյանքում, և դրա համար էլ այնքան անլույս ու անհույս է մեր կյանքը, դրա համար էլ այնքա՜ն տգեղ են մեր բարքերը, այնքա՜ն խոպան մեր հոգիները: Չկա ճշմարտություն, դրա համար էլ ներքին համերաշխությունը շարունակում է մնալ որպես սնամեջ խոսք, դրա համար էլ մտքի, զգացումի, ոգու աղքատությունն այնքա՜ն աղաղակող է մեր ազգային կյանքում: Չկա՛ ճշմարտություն, և դրա համար էլ մեր ժողովուրդի մի մասը Մետերլինգյան կույրերի նման մոլորված է « տգիտության անտառում »: Գարեգին Նժդեհ

  2. Հիմա պատկերացրեք մի բան, օրինակ Ջանֆիդ գյուղից մի երիտասարդ, ով մասնակցել է Ապրիլյան պատերազմին, հիմա էլ առաջնագծում է կռվում։ Երբ վերադառնա ու տեսնի, որ իրենց գյուղի մեծահարուստ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանին ու նրա որդու գերեզմանը։ Ու հավատացեք իրեն համար վիրավորական ու նվաստացուցիչ է լինելու այն ամենը, ինչ ապրել է նա ռազմաճակատում։ Իր գհամագյուղացին տղան, որը զենքը վրան ջիպով աջ ու ձախ, իր ուզածի պես լկտիաբար շրջում էր գյուղում, չհաշված գիշերային ակումբներում կռիվներ սարքելը, մարդկանց ահաբեկելն ու վախեցնելը, հոր ու հոր զինակիցների անվան տակ անպատիժ հանցանքներ գործելը ու անգամ ժամկետային ծառայությունից ազատվելը ու հանկարծ չգիտես ինչպես հերոսի մահով առաջնագծում պատահաբար զոհվում է։ Մեծ պատիվներով ու հերոսական կենսագրություն ճառելով նրամ մեծարում են որպես հերոսի, որը անգամ չհասցրեց ռազմաճակատ հասնել։ Ճակատակիրը դաժան գտնվեց, որովհետև նրա անկուշտ հայրը առանց մտածելու համաձայնություն էր տվել, որ Հայաստանը զրկվի հակաօդային պաշտպանությունից, հետո էլ կասեն այդպես չէ։ Բայց խոսքը նրանց չի վերաբերում, այլ այն գյուղացի անապահով ընտանիքի տղային, որը հաշմանդամ վերադարձավ ու տեսավ, որ իրենց գյուղի քյոխվեն՝ մեծահարուստները հերոսական փառքով թաղված են իրենց գյուղի գերեզմանատանը, կամ պաշտոնական պանթեոնում։ Գիտե՞ք թե ինչ կկատարվի նրա հոգում, ասելը դժվար է, նա կնզզովի այդ երկիրը, հողը, անգամ իր ճակատագիրը ու ամեն ինչ․․․․ Որովհետև աղքատի ու չունևորի բախտը ոչ մի տեղ չի բերում, անգամ մեռնելուց են հարուստներին մեծարում, իսկ ողջ հերոսներին մոռանում, անտեսում և առհամարում։

Добавить комментарий