ՀԱՆՑԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ

« Ճշմարտությունն խոսիլն դժվար է, լսելն՝ ավելի դժվար, իսկ զայն հասկցնելն՝ ամենեն ավելի դժվար »:

Հակոբ. Պարոնյան

Երբեմն անծանոթ օգտատերեր գրում են, որ բացասական կամ նեգատիվ մտքեր եմ արտահայտում, նախ ասեմ, որ սա իմ անձնական տիրույթն է, գրում եմ այն ինչ մտածում եմ և այն ինչ կա։ Երկրորդ հերթին ես չեմ ցանկանում, որպեսզի կրկնվեն անցյալի մեր հանցավոր սխալները, որի հետևանքով։ հայրենիքի դավաճանները ծախեցին ոչ միայն հայրենիքը, այլև ծախեցին ընդերքը ու ռազմավարաական ոլորտները, ազատամարտիկի ու զինվորի անձնազոհությունն ու սխրանքը։ 800 Հեկտարի պատմությունը մոռացա՞ք․․․ Ասում էին անպիտան հող էր, շատերը լռեցին համաձայնություն տալով դավաճաններին։ Մեր հայորդիները հերոսաբար կռվում են ճակատում, իսկ ազգի տականքը վայելում է նրանց հաջողությունները ու արյունը։ Ես պարտավոր եմ ասել, այն ինչ շատերը չեն ցանկանում լսել, չեն ցանկանում տեսնել։ (« Ներքին թշնամին զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու Մինչև որ չկարողանանք ներքին թշնամին սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատվել կարողանանք. » Գարեգին Նժդեհ )

.Մեր պատմության ընթացքում մեր սխալները եղել են հանցավոր, որովհետևչենք կարողացել թշնամուն տարբերել բարեկամից։ Դավաճանին՝ հայրենասերից։ « Հաղթականը կուսումնասիրի իր հաղթանակի պատճառները` վաղը ևս հաղթանակելու համար, պարտվածը կանդրադառնա իր պարտության պատճառներին` վաղը նրանցից խուսափելու նպատակով »: Գարեգին Նժդեհ ) Ասացեք խնդրեմ ի՞նչ է անում Ռոբերտ Քոչարյանը իր թուլի հետ Արցախում, երևի գնացել է հերթական անգամ հերոսանալու՞, երեսուն տարի հոշոտեցին երկիրը ու ժողովրդին, հիմա էլ հերթական հայրենասիրությանն է բեմադրվում։ Ինչպես ասում են Հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է։ Կամ Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմի զոհերին մատաղ արեց, ասելով թե հաղթել ենք քառօրյա պատերազմում, 800 հեկտարը անպետք հող էր։ Շմայսն էլ է մեկնել Արցախ, այն էլ կամավորներով․․․ Չեմ հասկանում այսքան տգիտություն որտեղի՞ց, չենք հասկանու՞մ, որ դրանք հայրենիք չունեն, ո՛չ սրբություն, ո՛չ է հումանիզմ, դրանք շնագայլեր են իրենց մաշկի ու ստամոքսի համար մտածելով։ Մեր տղաները առանց այդ տականքների էլ լավ կռվում են, Փա՜ռք նրանց, սակայն չեմ զարմանա, որ մեր հայորդիների հաղթանակները վաղը վերագրվեն Քոչարյանին ու իր որդուն, որովհետև տեսել ենք բազմից այդ, անգամ Ապրիլյան պատերազմի ժամանակ երբ Մանվելի որդին Կարեն Գրիգորյանը հերոսացավ, կամ Լֆիկն ու մնացածը։ Չեք տեսնու՞մ, որ մեր լռությունը ու անտարբերությունը ավելի շատ վնասում է ճակատում կռվող զինվորին, որովհետև նրանք ի տարբերություն մեզ տեսնում են ճշմարտությունը։ (« Գինետնային հայրենասիրությունը, որ բավականին դավանողներ ունի մեր մեջ, այնքան էլ հեռու չէ անհայրենասիրությունից »: Գարեգին Նժդեհ ) Լռել անտեսելով այսօրվա հանցանքը, մեր զինվորի թիկունքը դաշույն ենք խրում, եթե ոչ այսօր ապա վաղը։ Ականատես եղաք այս երեսուն տարիներին, թե ինչպես ազգի տականքը ոչնչացրեց ազատամարտիկներին, այնպես էլ անելու է ապագայում մեր զինվորների հետ, եթե այսօր ոչինչ չձեռնարկենք։( « Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում » Վազգեն Սարգսյան ) Երբ 800 հեկտարի կորուստը արդարացնում էր ազգի տականքը, այդ ժամանակ շատերը չէին հիշում զոհված մեր տղաներին, երբ ազգի տականքը Արծվաշենն ու Շահումյանն էր ծախում չէինք հիշում, որ դրանք սուրբ մասունքներ են մեր երկրի ու ժողովրդի։ Ցավալին այն է, որ միշտ արդարացրեցինք դավաճաններին էլ նրանց հանցանքներն էլ, նույնիսկ ավելին՝ հերոսացրեցինք։( « Հաղթականը կուսումնասիրի իր հաղթանակի պատճառները` վաղը ևս հաղթանակելու համար, պարտվածը կանդրադառնա իր պարտության պատճառներին` վաղը նրանցից խուսափելու նպատակով »: Գարեգին Նժդեհ ) Հաղթանակի համար պետք չէ միայն ամպագոռգոռ խոսքեր, կամ փարատող ու ոգեկոչող ճառեր, հաղթանակի համար հարկավոր է ճշմարիտ խոսք, ճշմարտություն, ազնվություն և անձնազոհություն։ Եթե դրանցից մեկը պակասում է, ուրեմն ավելորդ է մնացածը, այդ հաղթանակը կարող է ավարտվել ողբերգական ավարտով։ ( « Ճշմարտությունն ընդունողը առաքինություն պիտ ունենար զբաղվելու ինքնաուղղումով՝ վաղը իր աղետաբեր սխալներն ու պակասությունները չկրկնելու համար։ Իսկ ինքնաուղղումը պահանջում է մտքի և հոգու ճիգեր՝ մի բան, որ այնքան էլ հաճելի չէ հոգեպես ծույլերի և նյութականացածների համար: Չափվում են, բախվում բանակները, բայց հաղթում կամ պարտվում են ազգերը, ցեղերը »: Գարեգին Նժդեհ ) Մեր զգոնությունը կորցնելով կորցնելու ենք նաև ինքնատիրապետումը, քանի դեռ տականքները անպատիժ են, նրանք շարունակելու են դավաճանություն ու ոճիրներ գործելու։ Հենց այդ դավաճան հանցագործների պատճառով էր, որ ստորագրվեց անավարտ պատերազմի զինադադարը, հենց նրանց ձեռքով էր, որ մեր բանակը կռվում էր 80 ականների զենքերով, հենց այդ դավաճանների ձեռքով էր, որ երեսուն տարի հոշոտեցին մեր զինվորներին, հենց նրանց ձեռքով է այսօրվա պատերազմը, նրանցից ժառանգություն ստացանք անավարտ պատերազմը, և դեռ քանի՞ սերունդ է դառնալու այդ դավաճանության զոհը։ Մեր զինվորները կռվում են հերոսաբար, մեր պարտքն է նրանց հերոսությունը և թիկունքը ապահովվենք, մեր պարտքն է նրանց հեռու պահենք գիշատիչ դավաճաններից։ Ճշմարտությունը չունի սահմանված ժամ։ Նրա ժամանակը գալիս է հենց այն ժամին, երբ ինքը թվում է անժամանակ։  ( « Երբ ժողովուրդը` ծուռ խղճմտանքի տէր իր ղեկավարների պատճառով մնում է անգիտակ իր ապրած դժբախտութեանց պատճառներին, իր ամէն մի պարտութիւնից յետոյ նա դառնում է նաե՛ւ պարտուողական, որ ասել է` ատակ եւ արժանի նորանոր պարտութիւնների »:Գարեգին Նժդեհ)

Գեհենի Առաքել 04․10․2020

Կիսվիր սոց․ ցանցերում
  •  
  • 3
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    3
    Поделились
  •  
    3
    Поделились
  •  
  •  
  • 3
  •  
  •  
  •  

Добавить комментарий