ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐ

Հետաքրքիր ժողովուրդ ենք, բոլորը խոսում են հայապահպանությունից, հայրենասիրությունից, ազգային ավանդույթներից ու մշակույթից, պատմությունից ու ծովից-ծով Հայաստանից, ազգային արժեքներից ու Էրգրի՝ սար ու ձորից։ Սակայն մոռանում ենք ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ ներկայացնող հայի տեսակը։ Խոսում ենք Տիգրան Մեծից, Ավարայրից ու քրիստոնեությունից․․․ Երբ Եվրոպան ծառերի վրա էր, մենք գիր ու գրականություն ունեինք․․․ Համացանցում լատինատառ հայրենասիրությունն է ու կիրիլիցայով փիլիսոփայությունը, ուղղակի շնչահեղձ է անում։ Նկատե՞լ եք Ֆեյսբուքյան էջերում հայ պաշտոնյաների լուսանկարները, դրանք անպայման կամ զինանշանի ֆոնին են, կամ էլ եռագույնի կողքին կանգնած։ Իրականում նրանք վաղուց են ոտքերը սրբել այդ եռագույնի վրա, մանավանդ կուսակցականներն ու երիտ-կուսակցականները, իրենց մոտ հայրենիքը սկսվում է կուսակցության առաջնորդի մահճակալից կամ էլ արտաքնոցից։ Զինանշանի ֆոնին լուսանկարվածներից շատերը թքած ունեն զինանշանի վրա, որովհետև իրենց համար փողը ու տերը ավելի հարազատ են, քան զինանշանն ու հայրենիքը։ ՖԲ֊ ում հայրենասիրության պակաս չկա, մանավանդ սփյուռքահայ զանգվածը, որոնց համար ժամանակին Լևոնն էր հպարտության փարոս, հետո Ռոբն ու Ազատիչը, հիմա էլ Թավշյապատված Նիկոլ Փաշինյանն ու իր չքնաղագեղ տիկինը։ Այդպես խոսում ենք, ճառում, գովերգում ու մեծարում ինքներս մեզ, սակայն չենք կարողանում հասկանալ, որ մեր ոտքերի տակ տրորում ենք ազգային արժեքներից ամենակարևորը՝ ազատամարտիկին։ Ազատամարտիկը սպառված կատեգորիա է, ինչպես կասեր Վազգեն Սարգսյանը, որովհետև նա չէր սխալվում, որ նրանց վերջը տալով կարող էին անպատիժ թալանել ո՛չ միայն երկիրը, այլև ժողովրդին։ Երբ ազգի տականքը ֆեոդալական շահագործող դասակարգի բուրգն էր կառուցում, այդ հերոս տղաները կյանքի ու մահվան կռիվ էին տալիս, ազգային ոգին մատաղ էին անում ժողովրդին։ Մատաղացուն մորթվեց ու հալածվեց երեսուն տարի շարունակ, հիմա էլ Վազգեն Սարգսյանի արժանապատիվ գործի էստաֆետը վերցրել է Նիկոլ Փաշինյանը։ Նրանից առաջ Մանվելն էր ու Ազատիչը, Հիմա էլ Նիկոլն ու Անդրանիկ Քոչարյանը։ Չէ, մեր ժողովուրդը այդպես էլ չհասկացավ ո՛չ իր երկրի գինը, ո՛չ էլ իր հերոսների արժեքը։ Հայրենիքի լուսանկարները, թագավորների ու մեծերի պատկերները, անհասկանալի է դառնում, նրանց ֆեյսբուքյան էջում, երբ տեսնում ես, թե այդ հայրենիքի հերոսը ինչպես է գոյը քաշ տալիս բառիս բուն իմաստով։ Ասացեք արժե՞ հարգել մի ժողովրդի, որի հերոսը սոված է, որի հերոսը արհամարհված է ու լքված։ Կարծում եմ, թուրքերը հասկացել են, մնում է մի օր էլ մենք հասկանանք։

Գեհենի Առաքել 03․02․2020թ.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․

Հարգելի բարեկամներ Խնդրում եմ Ձեր բոլորի օգնությունը։ Սահմանամերձ գյուղում ապրող 1 կարգի հաշմանդամ՝ ազատամարտիկը մեր բոլորի օգնության կարիքը ունի։ Ովքեր հնարավորություն ունեն օգտակար լինեն խնդրում եմ շտապ գրեն ինձ։ Այլապես ազատամարտիկի բազմանդամ ընտանիքը կմնա առանց կովի, որը նրանց ապրուստի միակ միջոցն է։ Շնորհակալություն

Արծվաշենի բնակիչ Հայկ Պետրոսյան ապրում է սահմանամերձ Ճամբարակ ավանում

ՎՏԲ ԱՐՄԵՆՅԱ

16048337001301 դոլարի

դրամի 16048337001300

Եվրո 16048337001302

https://www.facebook.com/hayk.petrosyan.9659

Կիսվիր սոց․ ցանցերում
  •  
  • 4
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    4
    Поделились
  •  
    4
    Поделились
  •  
  •  
  • 4
  •  
  •  
  •  

1 thought on “ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐ”

  1. Երեկվա իմ ուղերձը սոցցանցերի հայ հանրությանը՝ անարձագանք չմնաց, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ եմ հայտնում Ֆեյսբուքյան իմ երկու ընկերներին, որոնք ականջալուր եղան ու օգնության ձեռք մեկնեցին հաշմանդամ ազատամարտիկի ընտանիքին։ Նախօրոք կցանկանայի հայտնել, որ այս պահին ազատամարտիկ Հայկ Պետրոսյանի հաշվին փոխանցվել է ընդամենը 25.000 դրամ։ Ինչքան հոգատար ազգ ենք, ինչքան հայրենասեր ու ազնիվ ժողովուրդ ենք, բազմիցս գրել եմ հայ ժողովրդի հոգեբանության մասին, այդ թվում ցուցադրելով մեր տեսանյութերում հայ ժողովրդի հոգեբանական դիմապատկերը։ Երբ լի ու շքեղ հարսանիքի ու քեֆերի սեղանների շուրջը գավաթ ենք բարձրացնում ու խմում ազատամարտիկների ու սահմանում կանգնած զինվորների կենացը, նահատակված հայորդիների կենդանի կենացը, խնդրում եմ չմոռանաք հիշել երեկվա իմ խնդրանքը։ Ազգային կուսակցություններն ու պաշտոնյաները լուսանկարվում են ու հայրենասիրական ճառեր փիլիսոփայում, սակայն ինչպես ասում են Ձայն բարբառո հանապատի։ Տարիներ առաջ էր, երբ Լևոն Տեր Պետրոսյանը բարձր ամբիոնից ծաղրում էր հայ ժողովրդին ասելով, որ 10 միլիոն հայությունից ընդամենը 12 սփյուռքահայ է մասնակցել Արցախյան ազատամարտին։ Արժանի ենք, նա կարծես չէր սխալվում, հայ ժողովուրդը կենաց ասող ու ճառ ասող է, զանգը կախելու ունակ չենք, 10 միլիոնից ընդամենը միայն 12 հայորդի, որի անգնահատելի գինը այդպես էլ չիմացանք։ Մենք գնահատում ենք սպիտակցի հայկոներին, արմենչիկներին ու ներսիկ իսպիրյաններին, լֆիկներին ու դոդերին, պզոներին ու պիպոներին, որոնք ազգային դեմքեր են, նրանք ժողովրդի այն տեսակն են, որ ժամը մեկ փոխում են ոչ միայն իրենց շապիկները, այլև դիմակներն ու անգամ կարծիքները։ Այս ամենից հետո դժվար է հասկանալ, թե մեր ուզածը ինչ է, ինչի և ինչու համար ենք ապրում, ինչ արժեքներ ենք դավանում կամ մեր դավանածը ինչ է։ Դարերը չփոխեցին մեզ, չհասկացանք անգամ ցեղասպանվելուց հետո էլ։ Երբ անտարբեր ենք անգամ հարազատի ու մեզ ազատագրողի հանդեպ, երբ անտարբեր ենք ու ցանկանում ենք դառնալ Իսրայելի ու Մալազիայի պես պետություն, պետք է հիշենք, թե արդյոք մենք արժանի՞ ենք ունենալ այդպիսի երկիր, արժանի՞ ենք կոչվել քաղաքակիրթ ու հայրենասեր ժողովուրդ։ Մեռնելուց ենք հիշում, որ ունենք հերոս, չհասկանալով, որ մեր անտարբերությամբ այդ հերոսներին ինքներս ենք մորթում, այն էլ ադրբեջանցու քոռ դանակով։ Կրկին Շնորհակալություն այն մարդկանց, որոնք գլուխները բարձին դնելուց առաջ մտածում են հայ ժողովրդի մասին
    Գեհենի Առաքել 04․02․2020թ.

    « Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին »։ Անդրանիկ Օզանյան

Добавить комментарий