ՄԵՂԱՎՈՐՆ ՈՒ ՄԵՂՍԱԿԻՑԸ

Ինչպես տեսնում ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլորից շատ բարձր բղավել ու կոկորդ պատռել, թե մարտի 1-ի մեղավորը միայն Ռոբերտ Քոչարյանն է, սակայն ազնիվ մարդիկ լավ գիտեն, որ Փաշինյանը պակաս մեղսակից չէ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, և փաստերը ցույց են տալիս, որ Փաշինյանը շարունակում է ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի կիսատ գործը, այլև նա Սերժ Սարգսյանի կիսատ գործերի շարունակողն է։ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների մասին արդեն խոսելն ավելորդ է, ակնհայտ երևում է, որ նա հակակրանք ունի Ռոբերտ Քոչարյանի հանդեպ և փաստացի վրեժ է լուծում։ Առհասարակ եթե վրեժ չլիներ, ապա Քոչարյանը պետք է մեղադրվեր ավելի մեծ ու ծանր հանցանքների մեջ, քան մարտի 1-ն է։ Եթե այդպես չլիներ, իրավաշահները կսկսեին հենց նրա ծանր հանցանքներից, ոչ թե տուն -տունիկ կխաղային՝ բռնել բաց թողելով։ Գիտեք ինչ, զավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ թե փորձում է արդարությունը վերականգնել, այլ փորձում է կոծկել ու թաքցնել իր կողքին գտնվող մարդկանց ո՛չ միայն հանցանքները, այլև դավաճանությունները։ Միայն մի քանի փաստագրություն բավական է պատկերացնելու ամբողջական պատկերը։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, ղեկավար՝ « Իմ քայլի » պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հենց այնպես չի հայտնվել Նիկոլ Փաշինյանի կողքին։ Բացի դրանից Անդրանիկ Քոչարյանին են վստահել Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքը Հիշենք, որ Անդրանիկ Քոչարյանը բոլոր ժամանակների ամենամեծ հանցագործներից մեկն է, որի ձեռքով կատարվեցին ո՛չ միայն ոճրագործություններ, այլև պետական դավաճանություններ ու անգամ սպանություններ։ Չեմ կարող բացառել, որ նրա անմիջական գիտությամբ է 90 ականներին սպանվել ԱԺ պատգամավոր Սամվել Շահմուրադյանը և Շահումյանի ինքնապաշտպանության հրամանատար Շահեն Մեղրյանը։ Այն, որ Վազգեն Սարգսյանի հրամանով են սպանվել այդ մարդիկ, արդեն պարզ է, իսկ Անդրանիկ Քոչարյանը Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերն էր, նույնիսկ խորհրդատուն։ Հիշենք, որ Անդրանիկ Քոչարյանը 1991-1995թթ.՝ եղել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Նա շատ լավ տեղյակ է եղել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի ու Արծվաշենի դավաճանության մասին։ Նրա անմիջական մասնակցությամբ ՀՀՇ ոհմակը՝ որոնցից շատերը գտնվում էին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում 1 հուլիսի, 1992թ « Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի անկման պատճառներն ուսումնասիրող » ժամանակավոր հանձնաժողովի կազմում։ Այդ դավաճանության գործը պետք է կոծկեին և փակեին։ Անդրանիկ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ այդ հանձնաժողովի անդամներին գործը կոծկեցին ու փակեցին, չնայած, որ պարգևատրեցին բավականին առատաձեռն, իսկ ովքեր էլ չծախվեցին, նրանց ոչնչացրեցին, Շահմուրադյան Սամվելը նրանց հերթական զոհերից էր։ Շահեն Մեղրյանը հասցրեց խոստովանել, որ Շահումյանի դավաճանության մեղավորը Հայաստանի Ռազմաքաղաքական ղեկավարությունն էր, որի ղեկավարը Վազգեն Սարգսյանն էր ու նրա տեղակալը՝ Անդրանիկ Քոչարյանը։ Շատ չանցած այդ հարցազրույցից Շահեն Մեղրյանին տեղափոխող ուղղաթիռը պայթեցրեցին։ Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանին վստահել է ապրիլյան պատերազմի հետաքննությունը, սակայն Քոչարյանը արդեն իսկ ձախողման է տանում հետաքննությունը։ Անդրանիկ Քոչարյանը նաև 1996 թվականին մասնակցել է Վազգեն Սարգսյանի իրականացրած ռազմական հեղաշրջմանը, նրա անմիջական մասնակցությամբ է բանակի զորամասերը ու երկրապահների ջոկատները հայտնվել Բաղրամյան 26-ում ու կրակել ժողովրդի վրա։ Անդրանիկ Քոչարյանը մարտի մեկի փաստահավաք խմբի մեջ պատահական չէր հայտնվել, քանի որ պետք է կոծկեր Լևոն Տեր Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը մարտի 1-ի դեպքերին։ Փաստորեն Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանին բերելով իշխանության՝ վարձահատույց եղավ դրա համար։ Պատահական չէր, որ ՀՀ բարձրաստիճան ղեկավարները պնդում էին, որ Ապրիլյան պատերազմին կորցրած 800 հեկտարը անպետք հողեր են ու ռազմավարական նշանակություն չունեն։ « Հետք » կայքի տեսանյութերը դիտելուց հետո պարզ է դառնում, որ ՀՀՇ-ական ու Հանրապետական ոհմակը ինչպես են զավթել ո՛չ միայն Երևանի Հաղթանակ Զբոսայգու կանաչ հատվածները, որոնք ժամանակին եղել են հանրային սեփականություն և գտնվել են անտառ տնտեսության խնամքի տակ, այլև Ծաղկաձորի պիոներական ճամբարները։ Հազարավոր զավթված հեկտարները դարձան հանքարդյունաբերության խոռոչներ, հազարավոր հեկտարներ դարձան թունավոր պոչամբարներ։ Հազարավոր հեկտարներ զավթեցին ու դարձրեցին ժամանցային վայրեր ու հասարակաց տներ։ Հազարավոր հատված անտառներ և պուրակներ տափաստան ու անմշակ հողեր դարձան։ Արցախյան պատերազմի ժամանակ մեր ազատամարտիկները ամեն մի թիզ հողի համար արյուն թափեցին, մեր զինվորները ամեն մի թիզ հողի համար իրենց կյանքը չխնայեցին։ Հիմա ի՞նչ է ստացվում ՝ թուրքը ճակատում է հողեր զավթում, իսկ ազգի տականքը թիկունքում է նույն գործը անում։

Վարչապետ Փաշինյանը ի՞նչ է, չի հասկանու՞մ թե Անդրանիկ Քոչարյանը ով է, կամ թե ովքե՞ր էին, որ ծաղկած երկիրը դարձրեցին տափաստան ու « կիսաբաց լուսամուտներ »։ Անդրանիկ ու Ռոբերտ Քոչարյանների պես հրեշները զավթեցին ո՛չ միայն մեր երկրի հարստությունը այլ նաև ընդերքը, նրա բարոյականությունը ու անգամ հավատը ապագայի հանդեպ։ Արմեն Զավենի Սարգսյանը պետք է իրեն երկիր տերը համարեր, որովհետև իր եղբայրը՝ Վազգենը այդպես էր պատվիրել, Խոսրովի արգելանոցում պետք է իր դղյակը կառուցեր, որը անգամ Խոսրով թագավորը իրեն թույլ չէր տվել դա անել, բայց դե փնթի չտեսները իրենց թույլ տվեցին։ Եթե Փաշինյանը կարծում է, թե այդպիսի հրեշներով կարող է երկիր կառուցել, ապա չարաչար սխալվում է, որովհետև ժամանակը ու ժողովուրդը իրեն չի ների, չի ների այսօրվա սխալների համար։ Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանին ողջագուրվելուց հաստատում է, որ խնամի ֊ ծանոթ ֊ բարեկամ ավանդությունը շարունակվում է, պատահական չէր, որ Աննա Հակոբյանի համար Լֆիկն ու Սասի Արտակը դարձել են բարեգործներ, իսկ Ծառուկյան Գագիկը դարձել է խոշոր սեփականատեր։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր լսել առողջ քննադատություն, ահա խնդրեմ, թող իմանա, որ ինքը Արմեն Զավենի Սարգսյանից ոչնչով պակասը չէ, Զոդի ոսկու հանքերի ու 90 ֊ականների հանցանքների պատասխանները այնտեղ են թաքնված։

Գեհենի Առաքել 21․06․2019թ.

Կիսվիր սոց․ ցանցերում
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Добавить комментарий