ԱՐԺԵՔԸ ՈՒ ԱՆԱՐԺԱՆԸ

Ինչպես իմացանք, վարչապետ Փաշինյանը պետք է մեկնի ԱՄՆ, երևի հայկական համայնքների հետ էլ կհանդիպի։ Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանը ի՞նչ երեսով է հանդիպելու նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Թրամփը հաստատ մտքում ասելու է՝․ այս անթրաշ մեյմունն ո՞վ է, իրեն դրել է Կարլ Մարքսի տեղը, հեղափոխության առաջորդ է ձևանում, ո՞վ է տեսել փափկասուն առաջնորդ բարակ մատիկներով, չհաշված իր ճղճղան ձայնը, վախենում է անգամ իր երկրի շահերը միջազգային դատարանում պաշտպանել, բա դրանից ինչ գերագույն գլխավոր հրամանատար, բա որ պատերազմ եղավ՝ չեն էլ հասցնի դրա տակդիրները փոխեն։ Էլ չհաշված, որ իր ղեկավարած երկրի հողի ու ջրի արժեքն ու գինը չգիտի, հիմա էլ եկել է ժողովրդավարության քարոզներով մարդկանց է խաբում։ Մարդ, որ իր երկիրը դարձրել է մի մեծ պոչամբար, ու արժեքներից է խոսում․․․ Դրանից ինչ մարդ, ՄԱՐԴԸ արժանապատվություն է ունենում, մի բուռ հողի ու ժողովրդի արժեքն է իմանում, սա երեսուն արծաթով իր հոգին է ծախում, իսկ վաղն էլ երկիրն ու ժողովրդին։ Քոսոտ երկրի ղեկավարը քոսոտ է, անկախ իր տարիքից ու դավանանքից։ Հանքափորի խլուրդի պես փորել ու լափել գիտեն, չգիտեն, որ վաղվա սերնդի համար գերեզման են փորում այսօր։ Չեն էլ ցանկանում գոնե աչքներն ու ականջները բացեն ու շուրջը նայեն, որ իրենք ոչ թե լուսավոր ապագայի ճանապարհին են, այլ հանքարդույունաբերական փոսում։ Փոսում են, որովհետև չցանկացան անգամ տասնամյակներ հետո այդ խոնավ ու բորբոսնած ուղեղներին զոռ տալ, չգանկացան տեսնել, թե թշնամին ու բարեկամը ով է։ Մի խոսքով Դոնալդ Թրամփ իր հայացքով երևի հասկացնի Փաշինյանին, որ տղա ջան, կգնաս ու լավ կմտածես, երբ մահմեդականի մորուքդ կթրաշես ու անարժեքը արժեքավորից կտարբերես, նոր կարելի է քեզ համարել որպես հավասար գործընկեր։ Լեզուն շաղ տալով չէ, որ պետք է ապացուցես ղեկավար ես։

21․09․2019թ.

Կիսվիր սոց․ ցանցերում
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Добавить комментарий