ՃԱՆՃԻ ՈՒ ՃԻՃՈՒԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Պատմություն բոլորի համար.

Անկախ տարիքից, մարդիկ ուսուցանելու կարիք միշտ ունեն, քանզի Տերը տվել է մարդուն բանականություն, որպեսզի սովորի ու բացահայտի աշխարհը: Տգետներին հասու չէ գիտություն և մշակույթ ուսուցանելը: Քանի որ այդ տեսակը կոչվեց «Փնթիների դասակարգ»: Անկախ իրենց կուսակցական կամ ֆինանսական հնարավորությունից: ԳՀ

ՃԱՆՃԻ ՈՒ ՃԻՃՈՒԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ.

Երկու փոքրիկ երեխա մտնում են եկեղեցի, որտեղ խնկարկում էր քահանան, նրանք մոտենում են ու ողջունում.

Տե՛ր հայր, մարդիկ մեռնելուց հետո որտե՞ղ են գնում, դրախտ, թե՞ դժոխք, — հարցնում է կրտսերը:

Քահանան ժպտում է և բացատրում.

Երեխանե՛ր, մեր տերը Աստվածն է և նա ստեղծել է դրախտը, որը լույսի ու Աստծո թագավորությունն է, իսկ մյուսը` Դժոխքն է` սատանայի ու խավարի թագավորությունը: Դրախտ գնում են մահացած մարդիկ, որոնք բարի են ու ազնիվ, իրենց կյանքը լի է լուսավոր օրերով: Ազնիվ մարդիկ դրախտում հայտնվելով չեն հեռանում մեզանից, որովհետև նրանց հոգիները ապրում են ու սավառնում: Նրանք լսում են մեզ` իրենց հարազատներին, սակայն նրանք չեն կարող միջամտել մեր երկրային կյանքին, նրանք միայն դիտում են` սավառնելով տիեզերքում, քանի որ Տեր Աստված բարի է և Սուրբ:

Տե՛ր հայր, իսկ դժոխքը ի՞նչ է, — հարցրեց կրտսերը:

Երեխանե՛ր, դժոխքը սատանայի թագավորությունն է, որտեղ կրակների հնոցների մեջ այրվում են չարագործներն ու ավազակները, մարդասպաններն ու դավաճանները, սակայն այդ հնոցներում այրվում են տաս- քսան տարի, իսկ այդ տառապանքներից հետո նրանք դառնում են միջատներ ու թափառում այլուր` տեսնելով այդ ամենը: Սակայն նրանց տրված չէ վայելել երկրային կյանքը: Նրանք միջատներ են դառնում ըստ իրենց տեսակի, օրինակ խավարամոլը` խավարամոլ, տզրուկը` տզրուկ, բլոճը` բլոճ…

Ինչպե՞ս թե միջատ են դառնում: Տե՛ր հայր, մենք դրա մասին չգիտեյինք…

Լավ երեխաներ, ես ձեզ կպատմեմ ճանճի և ճիճույի պատմությունը, որը եղել է ոչ վաղ անցյալում, — Տեր Հակոբը սկսեց պատմել իր պատմությունը.

Դաշտի մեջ մի կույտ գոմաղբ է լինում, մի ճանճ գալիս է ու նստում գոմաղբի վրա: Շատ է ուրախանում, որ այդ ամբողջ կղկղանքի կույտը իրենն է: Պտտվում է կողքերը ու պզպզում… Մեկ էլ տեսնում է կղկղանքի միջից մի կերած-խմած ճիճու է դուրս գալիս ու փռվում արևի տակ, ճանճը բարկանում է ու իջնում նրա մոտ.

Լսի՛ ճիճու, սա իմն է, այնպես որ ես շուտ եմ գտել, դու կարող ես հեռանա՛լ, քանի դեռ ես չեմ բարկացել…

Լսի՛ ճանճ ես, ինչ ես, չտեսա՞ր, որ արդեն զբաղված է այս տեղը, այնպես որ մի վիճի, իմն է ու վե՛րջ…

Լսի՛ր, ինձ չի հետաքրքրում, թե դա ումն է:

Ճանճն ու ճիճուն սկսում են վիճել:

ճիճու իսկ դու գիտե՞ս, թե ես ով եմ…

Ով ուզում ես եղի, իմ դեմ խաղ չկա, — ասում է ճիճուն:

Ո՞նց թե խաղ չկա, — զարմանում է ճանճը, — իսկ դու գիտե՞ս, թե դա ում խոսքերն է:

Հա՛, դա իմ սեփական խոսքերն են, — բարկացած ասում է ճիճուն:

Ճիճու՛, ես նախկինում վարչապետ եմ եղել, այնպես որ սա իմ տարածքն է, իզուր մի վիճիր…

Ո՞նց թե վարչապետ ես եղել, ե՛ս եմ վարչապետ եղել, — պնդում է ճիճուն:

Վեճին խառնվում է գոմաղբի սև բլոճը, որը փորձում է հաշտեցնել նրանց: ճանճը` թե ես եմ վարչապետ, ճիճուն` թե ես…

Լա՛վ, եկեք պարզենք, թե ով է վարչապետ և ու՞մ տարածքն է սա, — ասում է իրավապաշտպան բլոճը: Ճանճը պատմում է, որ նախկին կյանքում ինքը եղել է Անդրանիկ Մարգարյանը, ու իրեն է պատկանում այդ տարածքում գտնվող կղկղանքը: Իսկ ճիճուն, թե ես սպարապետ եմ ու հավերժական ԵԿՄ-ի նախագահ, չհաշված վարչապետ ու ազգային հերոս, որ ինքը բանակաշինության ու հաղթանակի աստվածն է: Բլոճը լսում էր նրանց վեճն ու չի կարողանում կողմնորոշվել, թե նրանցից ու՞մ է պատկանում տարածքի մենաշնորհը: Ճանճը, թե իմ տարածքն է, ճիճուն` թե իմը… Սև բլոճը` լսելով վարչապետ անունը, մոտը նոստալգիա հիշողություններ են առաջանում: Հուզվում է, քանի որ իր որդին նույնպես վարչապետ էր եղել. դա Գագիկ Հարությունյանի հայրն էր: Քահանան ավարտեց պատմությունը.

Տե՛ր հայր, դուք ասացիք, որ դժոխքի հնոցում այրվելուց ու միջատ դառնալուց հետո նրանք դարձի չեն գալի՞ս, — հարցրեց կրտսեր տղան:

Երեխանե՛ր, հնարավոր է, որ ապաշխարհում են` զղջալով իրենց կատարած ոճիրներն ու հանցանքները, սակայն այս տարբերակում ինչպես տեսաք գեհենի կրակներն էլ այդ տականքներին անգամ դաս չեղան… Երեխաները հեռացան քահանայի խոսքերը կրկնելով: Ոճրագործությունը հնության վաղեմություն չունի, ոճրագործն էլ` խղճի զգացողություն:

Գեհենի Առաքել 01/03/2015

« ՔԱՔՆ ու ՃԱՆՃԸ »

Քաքն ու ճանճը, միշտ իրար հետ,

Միշտ ժպտադեմ, հաշտ համերաշխ,

Անհագ սիրով գրկախառնված,

Քեֆ են արել, ու ջան ասել, ջան էլ լսել:

Ու քանի որ ճանճը քաքից օգուտ ուներ,

ԵՎ տեսնում էր, որ այս Քաքը շատ քաքերից,

Թեպետ փուչ էր ներսից, դրսից…

Սակայն տեսքով, ծավալներով, ու իր քաշով,

Տասնապատիկ ավելին էր:

Եվ դա դարձավ հենց այն հիմքը,

Որ սա բոլոր քաքերի մեջ,

Դարձավ միակ գլխավորն ու կարևորը:

Իսկ այս քաքն էլ, զուտ ռեֆլեքսով…

Նկատում է, որ այս ճանճը,

Շատ է տարված, սիրահարված իր բուրմունքով,

Որ միշտ կապած պահի իրեն,

Որ չթռչի սա իր հերթին մանր-մունր քաքերի կողմ,

մտածում է, իսկ ինչու՞ ոչ…

— « Եկ ճանճին ինձ քավոր անեմ ու պրծնեմ գլխացավից,

Թեպետ գլուխ գիտեք չունեմ,

Ես վերից վար մի կլոնձ եմ,

Ու մի ոռի խասյաթ ունեմ: »

-Ճանճն իմացավ առաջարկը ու տվավ իր հրամանը:

— « Խաբար արե՛ք բոլոր-բոլոր,

Մանր մունր .. քաքիկներին հազարավոռ,

Հաստ ու բարակ, և բազմաբույր… և բազմերանգ….,

Հավաքվում ենք մեծ խնջույքի անունի տակ.

— Եվ որ կամքս է, որ այդ պահին,

Ունիտազի ջրի նման,

Գինին անսպառ ազատ հոսի: »

— Ու բացվեցին սեղանները առատ ու ճոխ,

Ու լցվեցին մաղձանքով լի կենաց թասեր:

Ճանճը ճառեց ու քաքերը ծափ տվեցին,

ճանճը երգեց, ու քաքերը դամ քաշեցին,

Ճանճը պարեց … քաքիկները շուրջպար բռնին խանդավառված:

Ու մի կոլոնձ խեղկատակի,

Գրկեց, հանեց ուսերին,

Ու թեժացան կենացները…

Տեղի տվին կրքերին…

Քանդվեցին կապանքները` մտքի, լեզվի պաշարի,

Ու քֆուրներ գետերի պես հորդեցին,

Եվ ահա այս մի դրվագում Որոշվեց,

Իր «հմայքի» ողջ գույներով զարդարված`

Մենք ունեցանք « ՀՍԿԱ » ՄԻ ՃԱՆՃ «սպարապետ»`

Շրջապատված մանր – մունր քաքերով,

Եվ ՄԻ ՀՍԿԱ ՔԱՔԻ կտոր « զորավար »:

Իսկ « ԱՌԱԿՍ ԶԻՆՉ ՑՈՒՑԱՆԵ՞ » , ԲԱՐԵԿԱՄ,

Որ Ճանճերը թեպետ նույնպես ունեն թևեր,

Ու թռչելու հատկություն,

Սակայն սրանց երբեք թռչուն չենք կոչում,

Էլ ուր մնաց կոչենք Բազե կամ Արծիվ…

Իսկ ՃԱՆՃԵՐն էլ, լինեն թէ մեծ, թէ պուճուր,

Ուր էլ թռչեն..․ ինչքան էլ վեր բարձրանան,

Նրանց միշտ էլ քաքի բույրն է դուր գալիս,

Նրանց կյանքը քաքի հետ է միշտ կապված: 

Տեր Հակոբ Բագրատունի – Պետրոսյան

Կիսվիր սոց․ ցանցերում
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Добавить комментарий