ՈՒՆԵԻՆՔ ԱՉՔ․․․ ՈՒ ՉՈՒԶԵՑԻՆՔՏԵՍՆԵԼ

Ունեինք աչք… ու չուզեցինք տեսնել։ Երբ տեսանք.. չուզեցինք հավատալ…

Մորթվում էինք, բայց չէինք ուզում սովորել ողջ մնալու ճամփան։

Շահան Նաթալ

Ժամանակակից աշխարհում ամեն ինչ փոխվում, կատարելագործվում է, տեխնոլոգիաների հետ նաև զարգանում ու նոր որակ են ստանում ոճրագործություններն ու ցեղասպանությունները։ Նոր դարաշրջանն իր հետ բերեց նոր մեխանիզմներ ու ծրագրեր՝ ոչնչացնելով մարդուն, ազգեր ու երկրներ։ Եթե ժամանակին թուրքերը յաթաղանով ու տեղահանությամբ էին կոտորում մի ողջ ազգի, ապա Ֆաշիստական Գերմանիան ժամանակին կատարելագործեց այն՝ յաթաղանը փոխարինելով գազի խցիկներով կամ համակենտրոնացման ճամբարներով։ Չնայած ոճիրների մեջ հմտացած թուրքերի օրինակը արդարացրեց էր իրեն, թուրքական կայսրության սահմանները դարձնելով անծայրածիր: Ենիչերիների դաստիարակելու արվեստը նրանք զարգացրեցին ու կատարելագործեցին դարերի ընթացքում։ Սակայն պատմական անցյալին նայելով՝ պետք է դասեր քաղենք դրանից, մանավանդ մեզ պես փոքր ժողովուրդը։ Հայերի մեջ ամենավտանգավոր գիծը դա ՄԵԾԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ է, որը մի օր դա դառնալու է գերեզման։ Եթե հիշում եք՝ Աստվածաշնչում ամենասոսկալի մեղքը դա մեծամտությունն էր։ Կարծում եմ, շատ քչերը գիտեն, որ Աստված իր հրեշտակապետերից մեկին հենց մեծամտության համար վտարեց երկնքի արքայությունից, որը հետո դարձավ չարիքի նախահայրը։ Հիմա մեր՝ Հայկական մեծամտության մասին, երբ հայտարարում ենք, թե տարածաշրջանում ամենահզոր բանակը մենք ունենք, տարածաշրջանում ամենամեծ խաղատները մենք ունենք, մեծ սփյուռք, ու նման բաներ․․․Պետք չէ մոռանալ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերը, որ քոսոտ երկիրը իրենից ոչինչ չի ներկայացնում, ուր մնաց թե սեփական ճակատագիրը որոշի։ Մեր մեծամտությունը կործանեց երբեմնի աշխարհի ամենահզոր երկրներից մեկը՝ Խորհրդային Հայաստանը։ Հարցն այն չէ, որ համակարգը փոխվեց, հարցն այն է, որ կործանվեց տասնամյակներով արյուն ու քրտինքով կառուցած երկիրը։ Խորհրդային Հայաստանը բառիս բուն իմաստով ամենահզոր երկրներից մեկն էր, որտեղ զարգացած էր ծանր ու թեթև արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու էլեկտրոարտադրությունը, գյուղատնտեսությունն ու քաղաքաշինությունը, քիմիական արտադրությունը, հաստոցաշինությունն ու սննդի արտադրությունը, կաշվի մշակումն ու կոշիկի արտադրությունը, ադամանդագործությունն ու ոսկերչությունը։ Ամեն ինչ արտադրող փոքրիկ հանրապետությունը մատակարարում էր իր արտադրանքը ոչ միայն խորհրդային հանրապետություններին, այլև նրանից դուրս՝ սոց-երկրներ։ Երևանի Հրուշակեղենի գործարանը միակ գործարանն էր Խորհրդային միությունում, որը ծամոնի արտադրություն սկսեց ու ողողեց ողջ Խորհրդային միությունը։ Հայկական պահածոները, կոշիկները, թեթև արդյունաբերական ապրանքները համարվում էին ամենաորակյալ արտադրանքը: Հաստոցաշինությունն ու մեքենաշինությունը իր արտադրանքը ուղարկում էր աշխարհի տարբեր ծայրամասեր։ Խորհրդային ռազմարդյունաբերության 60 տոկոսը բաժին էր ընկնում Հայաստանին։ Օպտիկական սարքերից սկսած, վերջացրած ատոմային սուզանավերի համար նախատեսված էլեկտրոնային սարքեր, տիեզերական հրթիռների արտադրության մեջ նորից Հայաստանում արտադրվող համակարգիչներն էին ԷՀՄ ու չափիչ սարքավորումները։ Հայաստանում էին նախագծվում ու արտադրվում էլեկտրոնային նոր սարքավորումները հարյուրավոր գիտահետազոտական ու նախագծային ինստիտուտներ։ Կաբելների ու վերելակների արտադրություն, Ռադիոֆիզիկայի, Լազերային ու աստղագիտական խոշորագույն կենտրոններ, ծխախոտի ու կաթնամթերքների արտադրական մի հսկա կենտրոն։ Տուրիզմի ու առողջապահական հանգստի հարյուրավոր կենտրոններ, որտեղ հյուրեր էին ժամանում Խորհրդային միության տարբեր ծայրամասից ։ Աշխարհում չէր գտնվի ևս մեկ փոքրիկ պետություն, որը տիրապետում էր այդ հզոր պոտենցիալին՝ իր գիտական մտքով ու կարողություններով։ Անգամ Իսրայելն ու առաջատար երկրները չունեին այդ պոտենցիալը: Շատերը կհարցնեն, թե ինչու՞ եմ գրում այս ամենը, որովհետև ներկա սերնդի մի մասն ու եկող սերունդները տեղյակ չեն անգամ ու չեն լինելու, որ եղել են այսպիսի ժամանակներ, որ այս երեք տասնամյակներին ջնջել են հիշողություններն ու պատմությունները: Անգամ ավագ սերունդը , որը ականատես է եղել այդ ամենին, հիմա վաղուց մոռացել է, միայն աղոտ հիշում են ցուրտ ու մութ տարիները, այն էլ՝ մասամբ։ 80 ականների վերջին Ազգադավ ոջլոտները գալով իշխանության՝ ոչ միայն ոչնչացրեցին այդ ամենը, այլև ժողովրդին արգելեցին հիշել ու խոսել այդ մասին։ Ամեն ինչ մոռացության մատնվեց լոզունգ դարձրեցին, թե ,, այսօր լավ է, քան թե էգուց: ,, Ու այսօր էլ շարունակվում է նույն ոճիրը, ջնջում են անցյալի իրենց հանցանքները, նոր երանգներով մատուցում սերունդներին։ Իսկ ինչ վերաբերում է ցեղասպանությանը, շարունակեմ միտքս՝ ինչպես ասացի, մոդեռն ժամանակահատվածում կատարելագործվեց ցեղասպանության մեխանիզմները։ Արդեն կարիք չկա կառուցել համակենտրոնացման ճամբարներ կամ գուլագներ, ուղղակի պետք է հնարավորություն ու միջոցներներ տրամադրել, որպեսզի ազգն ու ժողովուրդը զբաղվի ինքնաոչնչացմամբ։ Դեմոկրատիա ասվածը վերացական բառ է, որը կարելի է տարբեր կերպ ընկալել։ Դեմոկրատիան լոզունգի պես փաթաթեցին ազգերի ու ժողովուրդների պարանոցին՝ նրան տանելով դեպի ինքնաոչնչացման։ Եթե հիշում եք դեմոկրատական հեղափոխության անվան տակ սկսեցին պատերազմները՝ Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում ու Սիրիայում, այդ թվում Ուկրաինայում և Լատինական Ամերիկայում։ Երբ փոխվում է արժեքների վեկտորը, փոխվում է նաև բնույթը։ Հիմա մեզ հայերիս մոտ սկսել է փոխվել արժեքային համակարգը ու դրա արդյունքը կլինի ինքնաոչնչացումը։ Մինչ շարունակելը ՝ հիշեցնեմ թուրքերի թևավոր խոսքերից մեկը « Հային զենք տուր, և քաշվիր մի կողմ։ Նրանք իրար կհոշոտեն » Ինչքան գիտեմ՝ թուրքերն այս խոսքերը օգտագործել են բոլոր ժամանակերում, օգտագործելով մեր տականքներին մեր դեմ։ Գարեգին Նժդեհը պատահական չէր սթափության կոչ անում.« Ներքին թշնամին զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու » Գարեգին Նժդեհ.

Ինչպես ասացի, պատահական չէի նշել խորհրդային Հայաստանի մասին, հիմա այդ Խորհրդային Հայաստանից ոչինչ չի մնացել, իսկ այն, որ ներկայիս փնթիները համոզում են ու պնդում, որ խորհրդային ժամանակներում ավելի վատ էր, քան թե այսօր, հասկանալի է, թե ինչու։ Խորհրդային Հայաստանի ցանկացած քաղաքացի ուներ կրթություն, կուլտուրա, կյանքի նորմալ պայմաններ, իսկ ամենակարևորը՝ բարոյականություն։ Գիտեր իր գինն ու արժեքը, իր չափն ու սահմանը։ Իհարկե չհաշվենք չարչիներին ու սպեկուլյանտներին, գողերին ու թալանչիներին, որոնց հասարակությունը մերժում էր։ Այն ինչին ականատես եղանք 90 ականներին, շատ էր մի ժողովրդի համար, երկիրը զավթեցին ու փոշիացրեցին ամեն ինչ, անգամ մարդկանց հիշողությունը: Ցեղասպանություն, սպիտակ սպանդ, ոճիր հարյուր անուն կարելի էր տալ, քանի որ այդպես էին վարվել հայ ժողովրդի հետ 90 ականներին։ Ոջլոտ ՀՀՇ- ականները իրենց էլիտայով խրախճանք էին անում ժողովրդի արյուն արցունքի վրա, հազարավոր դեռահասներ փողոցներում հաց էին մուրում՝ կտրված լինելով ուսումից։ Շատերը չեն ցանկանում հիշել ու մտաբերել այդ օրերը, որովհետև սոսկալի էր ու ծանր։ Ենիչերիների այդ ոհմակի շնորհիվ 15 միլիոն հայ տարագիր եղավ իր հայրենիքից։ Աչքիդ առջև ամբողջ ազգը վեր է ածվում անկազմակերպ նախիրի, որն անգամ չգիտի ապրելն է ճիշտ, թե՞ մեռնելը։ Ու այդ ամենը կատարվում էր ազգի տականքի ձեռքերով՝ Հայաստանի երեք նախագահների ու իրենց խնամի, ծանոթ, բարեկամ՝ ոհմակի կողմից ՝ ներառյալ նախարարներն ու պատգամավորները։ Ժամանակին թուրքերն էին ժողովրդին Դեր Զոր քշում, հիմա էլ թուրքերի ժառանգներն են ժողովրդին վերջին շնչից զրկում։ Խեղդում են իր իսկ օրրանում՝ պոչամբարներ, հանքարդյունաբերություն, հետույքամտուկ մտավորականներ, սպանված զինվորներ, արհամարհված ազատամարտիկներ, խաբված ու ,,քցված,, սփյուռքահայեր։ Ժողովրդին բաժանելով բանակների՝ մասնատեցին ու դարձրեցին անկազմակերպ ամբոխ։ Բոլորը լավ գիտեն, թե այդ հանցանքների մեղավորները ովքեր են և ինչու են դա արել և շարունակում անել։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին է մեղադրում իր անգործության ու աղքատության մեջ , պատահական չէ, երբ ՊՆ նախարարն է մեղադրում թուրքերին մեր զինվորների սպանության մեջ, մոռանալով մեր գեներալական ոհմակի մասին, որոնք ավելի շատ հայ զինվորի արյուն են խմել, քան թուրքերը՝ Արցախյան պատերազմի ժամանակ։ Ընդամենը մի քանի տարի հետո Հայաստանը կուլ է գնալու ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻՆ ու այդ հրեշավոր գործարքի հեղինակները ներկա և անցյալ իշխանավորներն են։ Եթե ներկաները քաղաքական գնահատական չեն տալիս իրենց նախորդ հանցագործներին, կնշանակի մեղսակից են ու մասնակից։ Նախկիններին փոխարինեցին նախորդները , ու հետո նորերը ու ամենը դարձավ շիլաշփոթ։ Փաշինյան, Սերժ, Քոչարյան, Լևոն արդյոք ո՞րն տարբերությունը: Նույն ճառերով ու խոստումներով եկան իշխանության՝ իրար փոխանցելով պաշտոնը հասան այնտեղ,  որտեղ հիմա են։ Ամեն մեկը փորձում է նախորդի հանցանքը կոծկել, որովհետև իր հանցանքի բաժինն ունի, արդյունքում ցեղասպանվում է ժողովուրդը, երբ մշակույթը ոչնչացվում է օրը ցերեկով՝ հեռուստասերիալներով ու կիսաբաց լուսամուտներով սերունդ ենք դաստիարակում, մի քանի տարի հետո երկիրը դառնալու է հետամնաց ու տգետ ամբոխի հավաքատեղի, որտեղ իրար հոշոտելու համար իրար կպարգևատրվեն։ Ժողովրդական խոսքն ասում է, այն, ինչ ցանեցիր, այն էլ կհնձես․․․Այսօր ոչնչացնում ենք բանավոր խոսքը, գիրն ու գրականությունը, վաղը բարոյականությունն ու մարդ լինելու ձգտումը, տեղում կմնա միայն գիշատիչը, բանականությունից զուրկ արարած։ Բավական է համացանցում տեսնել ժամանակակից պոեզիայի « տիտաններին » ու հեռուստասերիալների անտաղանդ դերասաններին, կիսաբաց լուսամուտների անատամ երկրպագուներին, հասկանում ես, որ այս ազգը պետություն չի կարող ստեղծել.«Կուլտուրան, եթե ազգային չէ, կուլտուրա չէ, ինչպես ազգը, եթե կուլտուրական չէ, ազգ չէ»: Գարեգին Նժդեհ: Եթե կեղծիքն ու սուտն է պետության անկյունաքարը, երբ ոջլոտն է ազգային հերոսը , իսկ հանցագործը՝ բարերար, ապա այդ երկրից լավ բան մի սպասեք։ Ծառուկյանի ու Խաչատուր Սուքիասյանի հանցանքները ջրվեցին, Վազգենի ու Լևոնի ոճիրները նույնպես ջրվեցին, Ռոբերտինը ու Սերժինը նույնպես ջրվեցին, դե հանցագործ գեներալների, պատգամավորների ու կուսակցականների արյունոտ ձեռքերը նույնպես մաքրվեցին։ Ու այսպես շարունակ։ Պատահական չէ, որ Ջորջ Սորոսն իր բաց հասարակական կազմակերպությունը կյանքի է կոչել Հայաստանում, հովանավորելով այն, օտարածին գաղափարները ներմուծելով վանում է ազգային միտքն ու գաղափարը: Հարցը ավանդապաշտությանը չի վերաբերվում, այլ մտքին։ Սա ցեղասպանության մի նոր մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս ազգին բաժանել խմբերի ու իրենց իսկ ուժերով ոչնչացնել իրար։ Ինչ չի կարողանում անել թշնամու բանակը, զենքը, անում է փողն ու ոսկին։ Իսկ մեր ժողովրդի մեջ շատ են այդ նյութապաշտ սրիկաները։ Չեմ զարմանա, որ պարզվի ՝ Սորոսը Թուրքիայի ու Ադրբեջանի ֆինանսական աղբյուրներից է օգտվում, իսկ այն, որ նա այդ գործի մեծ վարպետն է, կարելի է համոզվել, նա բաց չէր թողի գումար աշխատել՝ հայերին պառակտելու հաշվին։

Մինչ վարչապետ Փաշինյանը կոկորդ է պատռում, թե սփյուռքի ու օտարերկրյա ներդնումների հաշվին տնտեսական հեղափոխություն է իրականացնում, Սաշիկ Սարգսյանները Իսպանիայի իրենց առանձնատներում իրենց հաճույքն են վայելում։ Առհասարակ, ոչ միայն Սաշիկը, այլև հանցագործ էլիտան, որը թալանեց այն ամենը, ինչ նշեցի նախորդում։ Սփյուռքահայը երևի չգիտի, որ Փաշինյանը ցանկանում է իրենց փողերով Հայաստանի արտաքին պարտքերը փակել, մինչդեռ այդ միլիոնավոր դոլլարները Հայաստանը թալանած հրեշների հաշիվների վրա են։ Ինչպես նկատելի է, Փաշինյանը դրա մասին ցանկություն էլ չունի հիշել։ Շատերը չգիտեն, որ Լևոն Տեր Պետրոսյանը ժամանակին Փաշինյանի պես ճառերով ու քննադատությունով կոմունիստ հանցագործներին էր ,, Քլնգում,, : Արդյունքում Գագիկ Հարությունյանի, Աղվան Հովսեփյանի ու Վլադիմիր Գասպարյանի պես հանցագործներին երեք տասնամյակից ավելի պահեցին իշխանության վերնախավում։ Ես նշեցի միայն այս երեքի անունը, դրանք շատ ավելին են, քան կարելի է պատկերացնել։ Կրկնում եմ, շատերը տեղյակ չեն, որ վարչապետ Փաշինյանի խոստումներն ու աշխատանքը նույն ձևով կրկնել է Լևոն Տեր Պետրոսյանը, նույն անատամ բաջիները, որոնք թռնում էին Լևոնին քննադատողների դեմքին, հիմա էլ նույնը Ֆեյսբուքում է, նոր երանգներով ու արտահայտություններով։ Ռոբերտ Քոչարյանի մեղքը ինչու՞մն է , միայն մարտի 1-ի կրակոցներով, եթե նույն բանը արել են 1996 ին՝ Լևոն Տեր- Պետրոսյանը՝ Վազգեն Սարգսյանի ու Երկրապահների հետ միասին․․․ Հավելեմ, որ այդ հանցանքին մասնակից է եղել Փաշինյանի թիմի անդամ՝ ԱԺ պտգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ 1996 թվականին Հայկական բանակն իր ռազմական տեխնիկայով մասնակից է եղել ժողովրդին հնազանդեցնելու գործին, տասնյակ վիրավորներ, որոնց մասին ինչպես տեսնում ենք, առհասարակ չեն խոսում։ Արդարությունն ասելու համար պետք է համարձակություն ունենալ, իսկ ինչպես տեսնում ենք , հանցագործները երբեք էլ նպատակ չունեն իրենց մեղքերին թողություն տալ, խոստովանել, որ գործել են ցեղասպանություն սեփական ժողովրդի դեմ։ Փաշինյանն իր իշխանավարման այս մեկ տարվա ընթացքում չփորձեց անգամ գնահատական հնչեցնել նախկին հանցանքների համար, միայն կառչելով մարտի 1- ի կրակոցներից։ Հիշեցնեմ մի պատմական փաստ․․․ 1992 թվականին Շահումյանի անկման պատճառները ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված էր նույն՝ Անդրանիկ Քոչարյանը, նրա արյունոտ խղճին մնաց հազարավոր շահումյանցիների հատուցում պահանջող հոգիները։ Անդրանիկ Քոչարյանի թեթև ձեռքով պետք է կոծկեին Վազգեն Սարգսյանի դավաճանությունն ու Շահումյանի դավաճանությունը։ Ու այսօր տեսնել այդ Անդրանիկ Քոչարյանին Հայաստանի բարձրագույն ատյանում՝ ԱԺ- ում, ուղղակի հասկանում ես, որ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանությունը շարունակվում է։ Փաշինյանը թող իրեն չփորձի արդարացնել, որովհետև ինքը այդ հանցագործների հետ սեղան է նստել, հաց է կիսել, իմանալով, որ այդ հրեշների ձեռքով վարդաստան Հայաստանը վեր է ածվել ավերակների, որ նրանց թեթև ձեռքով ցեղասպանվեց հայ ժողովուրդը։ Ռոբերտ Քոչարյանի թալանածի մասին են խոսում, մոռանալով Սերժին ու Լևոնին, Ծառուկյանին ու Խաչատուր Սուքիասյանին: Հիմա էլ Միհրան Պողոսյանին են արդարացնում ու հնարավորություն տալիս մեծացնելու իր թալանը։

Փաշինյանը հայտարարում էր, թե Վենդետա չի լինելու, նա անգամ չգիտի այդ բառի իմաստը, երբ հանցագործին պատժելը համարում է վենդետա, երբ աչք ես փակում կատարված ու կատարվող հանցանքների վրա կնշանակի՝ ոչ պակաս մեղսակից ես։ Այս ամենը տեսնելով՝ ցանկանում ես ասել, այ վարչապետ, էս երկիրը հո փորձադաշտ չի ձեր համար, բավական չէ այդքան անտարբեր ու նյութապաշտ լինել, մի քիչ մարդ եղեք, Թումանյանի խոսքը գրեմ, որ կարդալուց գոնե ձեզ հիշեցնի ձեր առաքելությունը։ « Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ »: -Հովհաննես Թումանյան

Գեհենի Առաքել 07032019

Կիսվիր սոց․ ցանցերում
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

2 thoughts on “ՈՒՆԵԻՆՔ ԱՉՔ․․․ ՈՒ ՉՈՒԶԵՑԻՆՔՏԵՍՆԵԼ”

Добавить комментарий