ՖԲ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Առհասարակ այս պատշգամբը դարձել է ազգային մտածելակերպի կարևոր բաղադրիչներից մեկը, մի զարմացեք․ այսպիսի ճարտարապետական գլուխգործոց կտեսնեք Հայաստանում և Աֆրիկյան երկրներում։ ՊատշգամբԻ « առաջ ՏԱԼԸ » դա արդեն ազգային կարծրացած երևույթ է, հիմա էլ հայ աղջիկներն են սկսել ո՛չ միայն շրթունքները առաջ տալ, այլև կրծքերը։ Սակայն այդ կանայք նույնիսկ չեն հասկանում, որ իրենց աղավաղված դեմքը՝ ԱՌԱՋ ՏՎԱԾ շուրթերի հաշվին դառնում է անբնական, իսկ առաջ տված կրծքերը առավել ևս։ Այդպիսի վիրահատությունների գնալուց առաջ, միայն հարցնում են իրենց մոտիկ ընկերուհիներին, դե նրանք էլ պարզ բան է, պետք է խորհուրդ տան, ինչքան մեծ, այնքան ավելի լավ․․․ Դե պատշգամբի տարբերակով․․․ Սակայն մոռանում են մի քանի կարևոր գոծոններ, ինչպես այս պատշգամբը, այնպես էլ կանացի մարմինը և դեմքը փոխում է իր էսթետիկական տեսքը, չհաշված հիմքը՝ ողնաշարը ու ամենակարևորը ուղեղի վրա է մեծ ազդեցություն թողնում։ Օրինակ բերեմ պարզեցնելու համար։ Երբ մարդու քթին « ՊՐԻՇՉԻԿ » Է ելնում, նա անընդհատ սկսում է բզբզալ ու անգամ երբեմն հոգեկան սթրեսի մեջ է ընկնում։ Պատկերացրեք կինը, որը շրթունքները ազգային սովորության համաձայն ԱՌԱՋ է տալիս, ամեն անգամ հայելուն նայելիս ինչ-որ թերություն է նկատում, նորից ու նորից փորձում է շրթունքները կատարելության հասցնել՝ հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի նման հաստ ու կրքոտ, սակայն ինչպես այս պատշգամբի տարբերակում դեմքի դիմագծերը առհասարակ չեն ներդաշնակում, նույնիսկ կարելի է ասել, նրան սարսափելի են դարձնում։ Եթե նկատել եք հայ աղջիկներից շատերը կարծես շաբլոնային Կոնվեյերների արտադրանք լինեն` բոլորը նույն դեմքով ու նույն շուրթերով։ Ի գիտություն աղջիկների, որպես հոգեբան կարող եմ վստահ ասել, որ իմ ծանոթներից շատ տղամարդիկ գանգատվում են իրենց զուգընկերուհիների շուրթերից, որովհետև բնական համբույրի փոխարեն զգում են տարօրինակ զգացումներ։ Մանավանդ հայ տղամարկանց մոտ, որոնց ուղեղում դաջվել է « Հավի հետույքի » կարգախոսը։ Ինչ վերաբրվում է համբույրին, ապա նրանք չեն սխալվում, ոչ արհեստական դեմքը ու հաստ շուրթերը տղամարդկանց վանող մագնիսի էֆեկտ են թողնում, տղամարդը սիրում է աչքերով, եթե ինչ-որ բան այնպես չէ, ապա տղամարդուն հնարավոր չէ գայթակղել, անգամ մերկապարով հնարավոր չի լինի նրա ուշադրությունը գրավել։ Դե մինետի սիրահարների մասին չեմ խոսում, որոնք րոպեական հաճույքի համար են գերադասում առաջ տված շուրթերով աղջիկներին։ Կրծքի առաջ տալու արատավոր երևույթից վաղուց են հրաժարվել Եվրոպացի կանայք՝ նախընտրելով իրենց փոքր, գեղեցիկ ու բնական կրծքերը։ Ողնաշարի և ուղեղի համադրության շնորհիվ է, որ մարդկային մարմինը դառնում է սլացիկ ու գեղեցիկ, ուղեղի շեղումների շնորհիվ է, որ կանայք ամեն անգամ չբավարարվելով ունեցածից կամ անընդհատ առաջ են տալիս մարմնի մասերը։ Հիմա պատկերացրեք մի 60 տարի հետո, այդ կնոջ բոտոքսով լցոնված շուրթերը անընդհատ լիցքավորելուց հետո, դառնալու է ժամկետանց շամպայնի նման մի բան, որ անգամ համբուրելուց կզգաք տհաճ ու զզվելի համ։ Իսկ արհեստական կրծքերի տարբերակը ավելի հետաքրքիր է, պատկերացրեք փուչիկի մեջ մի քանի հատ մետաղյա շարիկ գցեք, կտեսնք այն ծանրության ուժի ազդեցությունից ձգվելու է ներքև։ Այս պարագայում եթե կինը ցանկանում է կուրծքը առաջ տալ, պետք է հասկանա երկրի ձգողականության ու Նյուտոնի օրենքի մասին, իսկ ինչ վերաբերվում է տղամարդկանց, ապա առաջ տված կրծքերով կանանց ուշադրություն դարձնում են մինչև առաջին անկողնային հարաբերությունը, դրանից հետո ամեն ինչ վերածվում է մղձավանջի․․․ Այնպես, որ ինչ բնական է, դա բարոյական է, եթե բնությունը տվել է փոքր շուրթեր, ապա փորձեք գնահատել ու խնամել այն ինչ ունեք, եթե չգիտեք ունեցածի արժեքը, ապա դժվար թէ կարողանաք կյանքում հասնել երջանկության, առավել ևս սիրո ու ուշադրության։ Այնպես, որ խորհուրդ եմ տալիս բավարարվել եղածով ու ապրել ճշմարիտ և առողջ։ Իսկ բավարարելու համար փորձեք ավելի կարդալ ու սովորել, դա միակ բանն է, որ անկախ քանակից օգտակար է առողջությանը։

Գհ Առ15․09․2019

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •